Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ Սրբազանը հանդիպեց ԵՊՀ ԻՄ ուսանողներին

ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում սովորող և «Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակառու հանդիսացող ուսանողների հետ։ Հանդիպման էին եկել նաև ԵՊՀ ԻՄ-ի Ուսանողական Խորհրդի և Ուսանողական Գիտական Ընկերության ներկայացուցիչները։

«Յուրաքանչյուրդ պետք է լավագույնը լինեք, «ձեռքի հետ»-ի հետ ճանապարհ չունենաք։ Դուք մրցակից չպետք է ունենաք։ Լավագույնը արեք՝ ինքնության հարազատությամբ։ Շատ եմ խնդրում ձեզ։

«Յոլա գնալու», «մի կտոր հացի» գաղափարով ո՛չ ուսումնառություն արեք, ո՛չ էլ ապրեք, խնդրում եմ ձեզ։Լավագույնը լինելու դեպքում, հավատացեք, դուք նույնիսկ չեք գնալու «մի կտոր հացի» հետևից, ամեն ինչ ձեր հետևից է գալու․․․

․․․Ես ամբողջ կյանքում ձգտել եմ ուսումնառության մեջ լինել։ Վերջին կրթությունս ստանալու համար 39 տարեկանում եմ գնացել համալսարան, պատկերացրեք՝ ինձնից 15-20 տարով փոքր մարդկանց հետ։

Կրթությունը միայն գիտելիք չէ։ Կրթությունը առաքինի մարդու մասին է՝ բարձր արժեքների, հմտությունների, գիտելիքի, հոգևոր արժեքների»- ասաց Բագրատ Սրբազանն ուսանողներին ուղղված իր խոսքում։

Translate »