Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդի տարածաշրանում քառակի տոն է: Մեկ օրում Բացվեցին Բերդ,Չինչին,Ծաղկավան և Վարագավան գյուղի կիրակնօրյա դպրոցները

Նոյեմբերի 17-ին Բերդի տարածաշրջանում սիրո, ծրագրերի կյանքի կոչման, քրիստոնեական դաստիարակության, հավատքի մեծագույն տոն էր:

Մեկ օրվա մեջ բացվեցին Վարագավան, Ծաղկավան, Չինչին գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցները: Աշակերտական և ուսուցչական կազմերը մեծ ոգևորվածության մեջ են:

Բերդի տարածաշրջանում Կիրակնօրյա դպրոցների գոյությունն ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ամուր հավատքի ու քրիստոնեական արժեքների սերմանումն այս պատանիների ու երեխաների մեջ կդառնա պետության, հասարակության գլխավոր առհավատչյա:

Քրիստոնեական լույսը տարածվում է սփռվում է ամբողջ Տավուշով մեկ:

Translate »