Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդում համաքաղաքային տոն էր. քաղաքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը

Տավուշի մարզի Բերդ քաղաքը երկար տարիներ, ավելի քան 70 տարի եկեղեցի չի ունեցել, արդեն երկու տարի է, ինչ քաղաքն իր հոգևոր բովանդակությամբ զարդարել է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բերդ քաղաքում Կիրակնօրյա դպրոցի բացումը վերածվել էր համաքաղաքային մեծ տոնի, նախնական դպրոց ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 150 աշակերտ, Բերդի քաղաքապետ պարոն Հարություն Մանուչարյանի խոսքերով՝ ինքը նախ շատ ուրախ և հպարտ է որպես այս քաղաքի բնակիչ, որպես այս երկրի քաղաքացի, որ սահմանագոտում գտնվող այս գողտրիկ քաղաքում քրիստոնեական դաստիարակության նման կենտրոն է հիմնվել:

Բերդի Կիրակնօրյա դպրոցը հովանավորվում է բարերար Շանթ Թոբիի կողմից:

Բերդի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցները գտնվում են տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանայի խնամքի ու հոգածության ներքո:
Գերաշնորհ Բագրատ Սրբազանի խոսքերով` այս դպրոցների գոյությունը Բերդի տարածաշրջանում առավել քան կարևոր է, Սրբազանը միշտ շեշտում է, որ տավուշեցին օժտված է քրիստոնեական բոլոր առաքինություններով, իսկ սահմանում ապրող, քրիստոնեական գիտելիքահենք արժեհամակարգով ապրող մարդուց ուժեղ տեսակ չի լինի մոլորակի վրա:

Translate »