Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Երաժշտական ժառանգությամբ երբեմնի հարուստ վանական համալիրը կրկին անգամ զգաց հոգևոր երաժշտության զորությունը:

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթն իր մեկնարկը տվեց հոգևոր երաժշտության բարձրակետով: Ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը:

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը միջազգային մրցույթների դափնեկիր է, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր մանկապատանեկան երգչախումբ, որը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին։ Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Translate »