Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Թեմի միասնական աղոթքի օր․ Որոտման որդիների տոնին՝ թեմական Պատարագ

ՄԻԱՍԻՆ․․․

Տավուշի թեմն ունի կարևոր ավանդույթներ։ Օրինակ` տարբեր տոների առիթով թեմի բոլոր հոգևորականները մեկտեղվում են և աղոթում իրար հետ, զրուցում և կիսում կարևոր գաղափարներ, ապրումներ։

Որոտման որդիների` սուրբ Հակոբ և Հովհաննես առաքյալների տոնը նույնպես յուրահատուկ է մեզ համար։ Ամեն տարի այս օրը Պատարագի խորհրդի շուրջ հավաքվում են ոչ միայն քահանաները, այլ նաև իրենց ընտանիքները, առաջնորդարանի աշխատակազմը, որոնք նույնպես անմասն չեն ՏաՀույսի առաքելությունից։

Այսօր մեզ համար յուրահատուկ տոն է. մեր քահանայից դասին է միացել նորաօծ Տեր Աբգար քահանա Կարապետյանը, ով այսուհետ իր ծառայությունը կբերի Տավուշ աշխարհում։

Հոգևոր հայրերն աղոթքով ամփոփեցին տարին, հույսով, որ հայոց գալիք հաղթանակն իրականություն կդառնա, չնայած բոլոր փորձություններին։ Բնականաբար` բոլորիս մտքում ու սրտում Արցախն է։ Դե իսկ Սրբազանի պատգամը գողացված ուրախության, արժանապատվության, ծառայասիրության մասին էր։

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին» (Սաղմոս 132:1):

Translate »