Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում

Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։

Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։

Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր Վահանի հիշատակի խաչքարի մոտ։ Հայր Վահանը Մակարավանքի վանահայրն էր։

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն Տէր Յիսուս,

յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:

Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք յուսացեալքս ի քեզ,

այլ զօրութեամբ քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ՝

որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան:

Ամէն:

« of 2 »

Translate »