Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կանադա. Մոնրեալ․ Ավետյաց Երկրի Տեսիլքով գրքի շնորհանդեսը

ՀԲԸՄ Մոնրեալի Ալեք Մանուկյան կենտրոնում կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի շնորհանդեսը։

Գրքում բանալիներն են տրվում՝ վերադառնալու հայության իսկատիպ նկարագրին։ Միայն այդ միջոցով է հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:

Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․ «Միգուցե մեզանից շատերը չտեսնեն Ավետյաց Երկիրը, բայց մենք կոչված ենք այդ տեսիլքով ապրելու և կառուցելու այն

Translate »