Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա հանդիսավոր բացումը

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վանական համալիրում համահայկական տոն է՝ հոգևոր- մշակութային յոթօրյա դաս բաց երկնքի տակ:

Իր տեսակով և բովանդակությամբ բացառիկ այս միջոցառումը ցույց կտա Տավուշի հարուստ հոգևոր-մշակությաին ժառանգությունը, Հաղարծին վանական համալիրի եզակի դերն այդ ժառանգության պահպանման ու փոխանցման գործում:

Այս շաբաթվա ընթացքում մենք համակողմանի կներկայացնենք Հաղարծնի պատմությունն ու մշակույթը, կլինեն ժամերգություններ, հոգևոր երաժշտության ժամեր, Տավուշի պատմական արհեստների և արվեստների ցուցադրություն, վարպետաց դասեր:

Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ կօգնեն ու կուղեկցեն մեր կամավորները, որոնց կարող եք ճանաչել կանաչ վերնաշապիկներով:

Այս ամենն իրականություն չէր դառնա առանց այն հրաշալի մարդկանց, ովքեր տարբեր ձևերով այս ընթացքում օժանդակել են մեզ:
Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում «Միջազգային կրթական խորհրդի» տնօրեն տիկին Հայկուշ Գևորգյանին, «Երկիր Նաիրի» ՀԿ ղեկավար Նարինե Աղասարյանին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին, ՀՊԹ-ին և բոլոր արհեստագործական խմբերին, երգչախբերին, բոլոր այն անհատներին, ովքեր ցանկացած ձևով օգնել են մեզ:

Անհնար է ճանաչել Հայաստանն առանց Տավուշ այցելելու: Անհնար է գալ Տավուշ և չդառնալ նրա հողի, պատմության ու մշակույթի մի մասնիկը: Այս հողն օժտված է մարդկանց բացառիկ դարձնելու հատկությամբ, և այդ բացառիկությունն է, որ այսօր ուզում ենք ՏաՀույս աշխարհից փոխանցել ձեզ:

Հրավիրում ենք բոլորիդ միասին կրկին անգամ փաստելու, որ Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:

Translate »