Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաշտության օրակարգը հրամայական է․ Բագրատ Սրբազանի քարոզը

Մենք խոսում ենք կորուսյալ դրախտի, և ոչ թե դրա մի հատվածի մասին․ ոչ թե սրան կամ նրան, այլ՝ բոլորիս պատկանող։

․․․ Ոսկե հորթը խորհրդանիշն է մարդկային մեղքի, մարդկային բազում արատների, և, հիմնական իմաստով, խզումը Աստծո և մարդու միջև եղած խորը կապի։

․․․ Այո, մենք պարտվել ենք մեղքին, որովհետև լսելը պարտվեց խոսելուն և տաճարը՝ հոգևոր բովանդակությունը, պարտվեց փողոցին։

․․․ Մենք այս բոլոր ժամանակներում խոսել ենք հաշտության մասին։ Հաշտությունը քաջություն է պահանջում: Եվ հաշտության օրակարգն այն առաջարկելու քաջություն է պահանջում հատկապես առաջնորդից և առաջնորդներից։

Եթե խոսելու ցանկություն կա, ապա դա միայն երկխոսելն է։ Մենք պետք է փողոցից տեղափոխվենք տաճար։ Մինչև մենք չուտենք՝ չսպառենք մեր մեղքերը, մեր արածի համար պատասխանատվություն չկրենք, ոչինչ չի փոխվելու․ նույնությամբ շարունակելու ենք, և մենք սկսելու ենք խուսանավել հենց այդ մի բանը չասելու՝ չասելու, որ մեղք գործեցինք։

Այո, առաջնորդներն ու առաջնորդը պետք է ընդունեն իրենց բաժին պատասխանատվությունը և պիտի առաջարկեն այդ հաշտության օրակարգը՝ լուծումը մեր կյանքի, որքան էլ այն դժվար ու դաժան լինի։

․․․ Իրավիճակի լուծումը ոչ քաղաքական է, ոչ տնտեսական է, ոչ՝ սոցիալական։ Իրավիճակի լուծումը խորությամբ հոգևոր է:

… Մեղքը չի կարող մեզ հաղթել։ Մեղքն չի հաղթի մեզ, եթե մենք անդրադառնանք, որ՝ այո, պատճառը մեղքն է: Զղջումի, ապաշխարության և սրբագրումի ճանապարհը պետք է կարողանանք ընտրել և այդպես շարժվել առաջ։ Այլապես ոչ մենք կլինենք Աստծունը, ոչ Աստված կլինի մերը։

Երբ մեր որևէ պատմիչ խոսում է մեր պատմության մասին մեզ ասում են՝ և այս ամենը պատահեց մեզ վասն մեղաց մերոց։

Մենք կորստյան իրավունք չկա։ Մեզ վերականգնումի, հույսի և հաղթանակի կոչված ժողովուրդ ենք։ Հաղթանակ ամեն աստիճանի և ասպարեզի մեջ։ Հաղթանակ առաջին հերթին ինքներս մեր հանդեպ, մեր թուլությունների հանդեպ, մեր նկարագրի հանդեպ։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »