Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՄԱՐ ՇԵՆԸ:Տավուշի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ սահմանապահ Ոսկեպարում:

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը մեր նորօրյա գոյամարտի, հաղթանակի խորհրդանիշն է: 

Արցախյան գոյամարտում հերոսական էջեր կերտած գյուղը խաղաղության մեջ մի մարդու նման ներկա էր Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից մատուցված պատարագին: Պատարագին մասնակցում էին Տեր Սմբատ քահանան՝ Նոյեմբերյանի Սւորբ Սրագիս եկեղեցու հոգևոր սպասավորը, Էդմար դպիրը, Երևանից ժամանած ուխտավորներ Արմեն Բադալյանը, Աշոտ Ամիրյանը, բժիշկ Աշոտ Թորոսյանը, Ալիկ Գևորգյանը, վերջինիս դուստրը՝ Գայանեն, Հրաչ Եղիազարյանը, Մելքոն սարկավագը և վերջինիս տիկինը՝ Աննան: Տավուշի թեմում է նաև Մադրիդի Հոգևոր հովիվ Հայր Շնորհք աբեղա Սարգսյանը: Պատարագին իր ընտանիքով ներա էր նաև Ոսկեպարի գյուղապետ Երվանք Եգանյանը: Պատարագը մատուցվեց գյուղի մշակույթի տանը, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հաճախ է հայտնվում կրակի տակ: Պատարագից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գյուղի երիտաարդությունն ուղևորվեց վտանգավոր գոտում գտնվող եկեղեցի:

Պատարագի վերջում բոլորն անակնկալի եկան գյուղացիների այն պատմածից, որ գյուղի մշակույթի տան ներկայիս տեղում եկեղեցի է եղել հին ժամանակներում, որտեղ և անկախությունից ի վեր մատուցվեց առաջին պատարագը:

Սահմանապահ Ոսկեպարը տասնամյակներ անց լսեց Աստծո խոսքն ու ստացավ թեմի առաջնորդի հայրական օրհնությունն ու աջակցությունը իրենց սեփական հոգում և սեփական հողի վրա:

Կյանքի և մահվան խաչմերուկում ամեն օր կռիվ տվող Ոսկեպարի բնակիչների աչքերի մեջ առկայծում է հույսն ու հավատն առ Աստված, առ հայրենիք ու առ սեփական անձը:

 

 

 

Translate »