Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեկ համայնք մեկ դպրոց

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԳՈՎ ԱՊՐՈՂ, ԵՌԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն սկսվել են ուսուցիչների պատրաստման դասընթացները:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Տավուշում՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ համայնքում կգործի կիրակնօրյա դպրոց: Այսօր Հայաստանում գործում են 130 կիրակնօրյա դպրոցներ, Տավուշի թեմում 2016թ-2019թթ-երին 70 կիրակնօրյա դպրոց կհիմնվի: Կիրակնօրյա դպրոցների Ծրագիրն ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին:
Ծրագիրը յուրահատուկ մի նախաձառնություն է իրենից ներկայացնում:
Ինչու՞ յուրահատուկ, որովհետև ոչ մի տարածաշրջան այս մասշտաբի հոգևոր դաստիարակության գործընթաց չի սկսել ու հույս ունենք որ օրինակ կդառնա բոլորի համար:

Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի խոսքերով՝ կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակ են: Դեռևս կիրակնօրյա դպրոցների ծրագրի բացման ժամանակ Սրբազան հայրը շեշտեց, որ դպրոցների ուսուցինչները չեն լինելու մանկավարժներ դասական իմաստով, այլ լինելու են քարոզիչներ, հոգևոր հովիվների հետ միասին խնամք են տանելու երեխաների նկատմամբ: Աստծուն պետք է տանել յուրաքանչյուր տուն, և ուսուցիչների առաքելությունը մեծ է լինելու:
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «մեկ համայնք, մեկ դպրոց»: Վերապատրաստման ծրագիրը տևելու է 6 ամիս:

Ծրագիրն ունի բազում նպատակներ.

  • Կազմակերպված ու համակարգված դարձնել հոգևոր դաստիարակությունը Տավուշում:
  • Կիրակնօրյա դպրոցների կրթական դաստիարակության հիմքում դնել հոգևոր կրթության և՛ գիտական, և՛ իմացական, և՛ բարոյական, և հոգևոր ասպեկտները:
  • Մի քանի տարի հետո Տավուշի տարածաշրջանը դարձնել հոգևոր դաստիարակության բացառիկ կենտրոն:
  • Տեսնել քրիստոնեական կյանքով, հոգով եռացող համայնքներ։

Translate »