Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեր երգչախումբը ելույթ ունեցավ Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպման փակմանը

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։

Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։

Փակման հանդիսավոր արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի բոլոր բժիշկներին, հանդես եկավ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։

Translate »