Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նոյեմբերյան քաղաքում համախմբել էին տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների աշակերտները: Տրվեց Սուրբ ծննդյան միջոցառումների մեկնարկը

Տավուշի թեմում արդեն կայացած իրականություն է Մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը: Թեմի տարածքում մեկ տարվա ընթացքում բացվեցին ավելի քան 42 դպրոցներ, որոնք իրենց շուրջը համախմբեցին 2000-ական աշակերտների:
Սահմանապահ Տավուշում Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի ուրիշ խորհրդի մեջ են: Մարզի դպրոցականներն այդ տոնակատարություններին մասնակից դարձան կիրակնօրա դպրոցներում, ինչը մի տարի առաջ անիրական էր թվում: Նոյեմբերի 21-ին Ջուջևան, Բաղանիս, Կոթի, Արճիս, Այրում, Լճկաձոր և Նոյեմբերյան համայնքների կիրակնօրա դպրոցների սաները համախմբվել էին Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցում: կարճ ժամանակահատվածում մանուկներն արդեն իսկ մեծածավալ աշխատանք էին կատարել և ներկայացան Սուրբ ծննդյան գեղեցիկ միջոցառումով:

Միջոցառմանը ներկա էին կիրակնօրա դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, դպրոցները գտնվում են տարածաշրջանի արժանապատիվ քահանաներ Տեր Սմբատի և Տեր հրայրի հոգևոր խնամքի ներքո: Տավուշի թեմի առաջնորդարանի կողմից Կիրակնօրա դպրոցների աշխատանքները համակարգում է վաստակաշատ մանկավարժ Վլադ Բալասյանը:

Կիրակնօրյա դպրոցների գոյությունը սահմանապահ Տավուշում գնահատեց և արժևորեց նաև Տավուշի մարզի կրթության տեսչության պետ պարոն Կարեն Նազարյանը:

Ամանորյա նախադեպը չունեցող միջոցառում տեղի էր ունեցել նաև նախորդ տարիների ընթացքում, անցյալ տարի 10-օրյա այցելությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը, Տավուշի թեմի երիտասարդների հետ միասին, թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ մտան Տավուշի թեմի բոլոր շեները ու շնորհավորեցին 6000 ուսուցիչների ու աշակերտների Ամանորն ու Սուրբ ծնունդը: – Մենք ապրում ենք սահմանապահ ժողովրդի կյանքի հաշվին և պարտավոր ենք նրանց հանդեպ պատասխանատվության զգացումով ապրել, Տավուշում ապրող ժողովրդի մասին շեշտում է Սրբազանը:

Միջոցառումն իր տեսակի մեջ եզակի էր նաև այն առումով, որ երեխաներին իրենց Սուրբ ծննդյան նվերների հետ տրվեցին նաև Մանկական Աստվածաշնչեր:

Միջոցառումն իրականություն դարձավ ԵՀԽ հայաստանյան “Կլոր Սեղան” հիմնադրամի, կանադայից և Ամերիկայից մի խումբ հայորդիների, Գաբրիել Չեմբերջյանի և կանադահայ երիտասարդ Ռաֆֆի Քեոհնելյանի ջանքերով, ով արդեն երրորդ տարին է մասնակցում սույն ծրագրին:

Translate »