Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ուշադրություն: Տավուշի թեմի նոր ծրագիրը՝Հաղարծնի շաբաթ:

Հաղարծնի մշակութային շաբաթ
Տավուշ, Հայաստան
Օգոստոս 15-21, 2016
Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝բացառիկ

Հարգելի՛ ընկերներ, հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Հաղարծնի մշակութային շաբաթվան:
Իր ձևով և բովանդակությամբ այս եզակի իրադարձությունը միտված է ցուցադրել Տավուշի հոգևոր կենտրոն հանդիսացող Հաղարծնի հրաշալի վանքը (X-XII դդ) և իր հոգևոր ժառանգությունը ոչ տրադիցիոն ձևով, կազմակերպել հոգևոր և կիրառական մակույթի փառատոնը երկրի ամենագեղեցիկ և պատմականորեն արժեքավոր քրիստոնեական տաճարներից մեկում: Դրա համար մենք օգոստոսի 15-ից 21-ն ընկած շաբաթվա ընթացքում կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումների շարք. տեղական կաթնահունցի պատրաստման վարպետության հատուկ դասեր, քաղցրավենիքների և վանական կերակրատեսակների պատրաստում հնագույն վանական բաղադրատոմսերով, մոմերի ձուլում, բաց երկնքի տակ կինոդիտումներ: Եվ այս ամենը վանքի տարածքում, որը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի, որում բոլորը՝ մեծերը և փոքրերը, հոգևորականները և երիտասարդները պետք է ապրեն և գործեն ինչպես մեկ միասնական ընտանիք:
Փառատոնի ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն հեգևոր երգի, նկարչության, պատմության, փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, օճառի և մոմի պատրաստման, կավագործության դասեր, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները դարեր առաջ:
Այսպիսով, յոթ օրերի ըմթացքում Հաղարծնի հյուրերը կարող են մասնակցել վարպետաց դասերի, խաղերի, պարերի. Իսկ երեկոյան օգոստոսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ֆրեսկո փառատոնի շրջանակներում կկազմակերպվի Ռուսաստանից, միջին արևելքից և եպրոպայից ժամանած ռեժիսորների կարճամետրաժ հոգևոր ֆիլմերի ցուցադրություն բաց երկնքի տակ:
Ամբողջ շաբաթվա ընթացքը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, ավետարանական ընթերցումներով և երգեցողությամբ, որոնք թույլ կտան հյուրերին ավելի խորը թափանցել և հասկանալ վանքի պատմա-մշակութային ժառագությունը, ինչպես նաև հարստացնել նրանց հոգևոր աշխարհը և խորն ընկալել Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական մշակույթի էությունը:
Սպասում ենք ձեզ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրում, օգոստոսի 15-21-ը:
Կոնտակտային տվյալներ.
Ֆեյսբուք՝ Տավուշի թեմ-ՏԱՀՈՒՅՍ
https://www.facebook.com/%D5%8F%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB-%D4%B9%D5%A5%D5%B4-%D5%8F%D5%A1%D5%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-1460177824292152/?fref=ts
էլ.հասցե՝ [email protected] [email protected]
Պաշտոնական կայքէջ՝ https://tahuys.am/
Հեռ՝ +374 263 4 03 01
Կազմակերպիչներ՝
Տավուշի թեմ

Կազմակերպչական աջակցությունն ապահովում են
/Տավշո երիասարդ սերունդ/ ՀԿ-ն
/Պահապան/ հիմնադրամը

Translate »