Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պառավաքար համայնքում բացվեց Սրբոց թարգմանչաց կիրակնօրյա դպրոցը

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երրեխաների քրիստոնեական դաստիարակության համար:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ Պառավաքար գյուղի դպրոցում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց կիրակնօրյա դպրոցի բացումը` նյութական հովանավորությամբ Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի սանուց միության:

Կիրակնօրա դպրոցը համարվում է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի ժառանգը:

Հատկանշական է հատկապես այն հագնամանքը, որ Բերդի տարածաշրջանում առաջին կիրակնօրյա դպրոցը բացվեց հենց սահմանամերձ Պառավաքար գյուղում: Բերդի տարածաշրջանը երեխաների հոգևոր դաստիարակույթունն սկսում է հենց սահմանագոտուց: 

Տավուշի մարզի Պառավաքար համայնքն Ադրբեջանին շատ մոտ գտնվող գյուղերից է, որի պատճառով հաճախ է վտանգվում խաղաղ բնակիչների կյանքն ու երեխաների խաղաղ մանկությունը:

 

Կիրակնօրյա դպրոցի բացումը մի նոր շունչ է համայնքում, որը հնարավորություն կտա ամրացնել, զորացնել տեղի երեխաների առանց այն էլ բարձր հոգևոր դաստիարակությունն ու քրիստոնեական հոգեկերտվածքը:

Միջոցառումն ամբողությամբ անցավ ռազմահայրենասիրական մթնոլորտում:

Translate »