Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ջրօրհնյաց կարգ Խաշթառակում

Ջրօրհնեքը խորհրդանշում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։

«Ինքը Հիսուս իջավ ջրի մեջ և ջուրը միանգամից դարձրեց մաքրող ու նորոգող: Ինքն իջավ ջրի մեջ, մաքրեց երկրի ջրերը, որոնք պղծված էին մարդկանց մեղքով: Արդ՝ Իր ոտքերով տրորելով՝ ջրերը մաքրեց, դարձրեց սրբող: Եվ ինչպես նախապես Հոգին շրջում էր ջրերի վրա, նույնպես Ինքը պիտի բնակվի ջրերի մեջ և բոլորին պիտի ընդունի, ովքեր կծնվեն նորից: Ինքն իջավ ջրի մեջ, որպեսզի բոլորը Հոգու միջոցով ջրում նորոգվելով՝ հրեշտակ դառնան: Եվ նույն Հոգին մինչև հավիտենականություն ջրով բոլորին որդեգրության է կոչում» (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոսի երկում):

Այսօր ջրօրհնյաց կարգ կատարվեց Տավուշի Խաշթառակ գյուղում։Տավուշի թեմի հոգևորականներն այս օրերին շրջում են համայնքներում, Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը տանում բոլոր շեներ և կատարում ջրօրհնյաց կարգ։

Translate »