Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ռուբեն սարկավագ Արզումանյան

Ռուբեն սարկավագ Արզումանյան

Ծնվել է 1991թ-ի օգոստոսի 13-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում:

1998-2008 թթ․ ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում:

2008-2014թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2012թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, ձեռնադրվել է սարկավագ։

2014թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Ստեփանոս Լեհացու «Բանք Իմաստասիրականք եւ Աստուածաբանականք» բառարանը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:

2014-2018թթ․ ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը՝ որպես գործավար-քարտուղար։

2018-2020թթ․ ծառայել է ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում՝ որպես գնդերեց։

2020թ-ի հոկտեմբերի 1-ից ծառայության է անցել Տավուշի թեմում՝ որպես Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր հովիվ։

2020թ-ի դեկտեմբերի 1-ից, Սևքարի և Սարիգյուղի հոգևոր հովվությանը զուգահեռ ստանձնել է Տավուշի թեմի առաջնորդի օգնականի և թեմի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Translate »