Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագա Սուրբ Խաչի տոն: Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Նոր Վարագավանքում

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղատ 6 .14)

Այսօր՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Նոր Վարագավանքում: 

Արդեն ավանդույթ է, որ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրերին Քրիստոսի Սուրբ Խաչի մասունքը բերվում է Տավուշ, իսկ տոնի օրն էլ դարձել է Վարագավանքի ուխտի օր:

Մեր Տիրոջ Խաչափայտի մասունքն իր տանն էր՝ Սուրբ Նոր Վարագավանքում: Հինավուրց վանքի աղոթաշունչ պատերը կրկին իրենց լեցունությունը գտան Հայաստանից և այլ վայրերից եկած ուխտավորների և տավուշցիների աղոթքով: Բագրատ Սրբազանի խոսքով՝ Քրիստոսի Խաչափայտի ներկայությունը Նրա Արյան սրբագործող ներկայությունն է մեր կյանքերում:

Սուրբ Պատարագից հետո կատարվեց Անդաստանի արարողություն՝ աշխարհի չորս ծագերի օրհնություն:

Translate »