Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Հրայր քահանա Բեջանյան

Տեր Հրայր քահանա Բեջանյան (ավազանի անունը` Աշոտ)

Ծնվել է 1965թ-ի փետրվարի 13-ին Տավուշի Լճկաձոր գյուղում:

1972-1982 թթ. սովորել է Այրումի միջնակարգ դպրոցում:

1982-1987 թթ. սովորել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումում։

1983-1985թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։

1986թ-ից ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

1988-1991թթ․ սովորել է Հաղպատավանքի դպրանոցում։

1991 թ-ի ապրիլի 14-ին, ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և կոչվել  ծառայության Գուգարաց թեմում՝ որպես Հաղարծնի հոգևոր սպասավոր։

2015թ-ին կոչվել է ծառայության Տավուշի թեմի Նոյեմբերյանի շրջանում։

1991թ-ի մայիսի 14-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

2004թ-ի փետրվարի 17-ին արժանացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունքի։

Տեր Հրայրի երեցկինն է Ազգուշ Գրիգորյանը, ունեն երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր։

Translate »