Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Սմբատ քահանա Աբրահամյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյան (ավազանի անունը` Դավիթ)

Ծնվել է 1986թ-ի հոկտեմբերի 30-ին Ծովագյուղում (Գեղարքունիքի մարզ):

1993-2003 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

2003-2004թթ․ սովորել է Երևանի Վ․Խաչատրյանի անվան բժշկական ուսումնարանում՝ ստանալով ատամնատեխնիկի մասնագիտություն։

2011-2014թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում։

2014 թ-ի սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության է կոչվել Տավուշի թեմի Նոյեմբերյանի շրջանում:

2017թ-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

Տեր Սմբատի երեցկինն է Արուսյակ Աբրահամյանը, ունեն չորս զավակ՝ մեկ որդի և երեք դուստր։

Translate »