Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Օծվեց Կողբի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Հոկտեմբերի 22-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում հոգևոր վերածնունդ էր: Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում օծվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի դռնբացեքի և սյուների օծման արարողությունը կատարվել էր նախորդ երեկոյան: 

Եկեղեցին օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազան եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց նաև կենդանարար Սուրբ Պատարագ: Եկեղեցու շինարարությունը տևել է շուրջ 6 տարի: Նրա տեղում նախկինում եղել է փոքրիկ մատուռ, որտեղ էլ ամփոփված են եղել 1768 թ տարածքում տեղի ունեցած ամուրիների պատերազմում զոհված քաջարի մարտիկների մասունքները: Տեղացիների համար այդ տեղանքը երկար ժամանակ ծառայել է որպես սրբատեղի, ուխտի ու ոգեկոչման վայր, այսօր արդեն այդ նույն տարաքում վեր է խոյացել Կողբ համայնքի նոր հոգևոր տաճարը: Եկեղեցին կառուցվել է մոսկվայաբնակ, արմատներով կողբեցի, Սամսոն Աբովյանի և Սաթենիկ Նասիբյանի բարերարությամբ: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը բարերարներին հանձնեց Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողմից շնորհած Հայոց եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը: Եկեղեցու բացմանը ներկա էին պատվիրակություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, տարածաշրջանի բնակիչներ, զինվորականներ, հոգևորականներ և ուխտավորներ, իր ամբողջ կազմով այս կարևոր իրադարձությանը մասնակից էր նաև Տավուշի թեմի երիտասարդաց միության կենտորանակն խորհուրդը:

Տավուշի թեմի Մամլո դիվան 

Translate »