Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Օրվա կադրը: Հաղարծին վանական համալիր:

Ասվածաշունչը գրքերի Գիրքն է, նրա մեջ է հավիտենական կյանքի աղբյուրը, բոլոր դժբախտների մխիթարությունն ու ուժը, անմեղության վահանն ու զենքը և զարթոնքը հոգևոր թմբիրից: Այն ուղեցույց է, որը փրկում է դեպի մեղքի ճանապարհ խոտորվելուց և արդար ու անաչառ դատավոր՝ մեղքի մեջ հարատևողների համար: Աշխարհում չկա նման մեկ այլ գիրք, որի բովանդակությունը Աստծո հայացքի նման թափանցեր մարդու հոգու խորքերը, որն ամեն ինչում, ընդհուպ մինչև բառը, ճշմարտություն պարունակեր, լիներ ավելի իմաստուն, քան օրենքների բոլոր ժողովածուները, հարուստ լիներ բոլոր խրատների ժողովածուներից ու գեղեցիկ՝ ողջ աշխարհի պոեզիայից և շարժեր սիրտը, ինչպես մոր գորովալից ձայնը; Այս Գիրքը արեգակի լույսից ավելի վառ, զմայլելի ոչ երկրային լույսն է, հավիտենության շունչը, որ բոլոր երկրային հաճույքների մեջ մարդու հոգում կարոտ է հարուցում երկնային հայրենիքի հանդեպ և տառապյալի հոգին համակում անասելի երանությամբ:

Translate »