Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ

ՏավուշՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։

ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։

Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․

  • Քարոզել Աստծո խոսքը
  • Զորացնել ազգային ինքնությունը
  • Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։

Մեր գործունեության ուղղություններն են․

  • Հոգևոր-կրթական
  • Մշակութային
  • Սոցիալ-տնտեսական

Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/

Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան ալիքը․ https://www.instagram.com/tahuys/

Տավուշի թեմի պաշտոնական յութուբյան ալիքը․ https://www.youtube.com/channel/UChBZm5fLXNX91Ogwgv_f0hQ/

Հոգևոր-կրթական

Կրթությունը հանրային կյանքի առողջության հիմքն է։

Թեմի տարածքում գործում են երկու՝ «Արևիկ» և «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնները՝ Իջևանում և Նոյեմբերյանում՝ 174 աշակերտներով և 13 ուսուցիչներով։

Արևիկ Սոցիալ-կրթական կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/arevik.edu/։

«Մեկ համայնք՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում բացվել և մինչև Covid 19-ի համաճարակը գործում էին քրիստոնեական դաստիարակության 40  կրթօջախներ․ «Ավետիս» հոգևոր-կրթական կենտրոններ՝ շուրջ 2000 աշակերտներով և 80 ուսուցիչներով:

«Ավետիս» հոգևոր-կրթական կենտրոնների պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/AvetisHogevorKrtakanKentron/։

Ստեղծվել են պատանյաց միություններ գյուղական և քաղաքային տարբեր համայնքներում։

Բերդ և Իջևան քաղաքներում գործում են մանկապատանեկան երգչախմբեր․ երկու խմբավար և 55 երեխա։

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/TavushChildren/։

Թեմն իր առաքելությունն իրականացնում է 10 հովվություններում՝ 5 քաղաքներում և 57 գյուղերում։ Տավուշի թեմի հովվություններն են․

Իջևանի շրջան (1 քաղաք, 19 գյուղ, 4 վանք)
1. Սուրբ Ներսես Շնորհալի․ Իջևանի հովվություն –Տեր Սիմեոն քահանա Առաքելյան
/Գանձաքար, Ազատամուտ, Խաշթառակ, Լուսահովիտ, Ծռվիզի վանք, Կայան, Վազաշեն, Այգեհովիտ, Դիտավան/
2. Սուրբ Ամենափրկիչ․ Իջևանի հովվություն – Տեր Աբել քահանա Քարտաշյան
/Գետահովիտ, Ենոքավան,Լաստիվեր, Ակնաղբյուր, Լուսաձոր Սարիգյուղ, /
3. Մակարավանքի հովվություն – Տեր Արշավիր քահանա Ասատրյան
/Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց, Կիրանց վանք, Աճարկուտ, Բերքաբեր
Սևքար, Սարիգյուղ – այցելու Լևոն սարկավագ Հակոբյան/

Դիլիջանի շրջան (1 քաղաք, 6 գյուղ, 2 վանք)
1. Հաղարծնի հովվություն – Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան, Տեր Թորգոմ քահանա Մարգարյան
/Հաղարծին, Թեղուտ /
2. Դիլիջանի հովվություն- Տեր Շավարշ քահանա Սիմոնյան
3. Գոշավանքի հովվություն-Տեր Թադեոս քահանա Թադևոսյան
/Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք/

Բերդի շրջան (1 քաղաք, 16 գյուղ, 1 վանք)
1. Նոր Վարագավանքի հովվություն –Տեր Արամ քահանա Միրզոյան
/Բերդ, Չինչին, Իծաքար, Նավուր, Ն. Կարմիրաղբյուր, Տավուշ, Այգեպար, Պառավաքար, Ծաղկավան, Վարագավան/
2. Խորանաշատի հովվություն – Տեր Աբել քահանա Քարտաշյան
/Այգեձոր, Չինարի, Չորաթան, Արծվաբերդ, Վ. Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես/

Նոյեմբերյանի շրջան (2 քաղաք, 16 գյուղ)
1. Սուրբ Սարգիս վանքի հովվություն – Տեր Սմբատ քահանա Աբրահամյան
/Նոյեմբերյան, Ջուջևան, Բարեկամավան, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Դովեղ, Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ /
2. Մշկավանքի հովվություն – Տեր Հրայր քահանա Բեջանյան
/Կողբ,  Զորական /

Թեմի տարածքում գործող վանքներն ու եկեղեցիներն են․

  • Հաղարծին վանական համալիր – Թեղուտ (Դիլիջանի շրջան)
  • Գոշավանք – Գոշ (Դիլիջանի շրջան)
  • Մակարավանք – Աչաջուր (Իջևանի շրջան)
  • Նոր Վարագավանք – Վարագավան (Բերդի շրջան)
  • Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի – Իջևան (Իջևանի շրջան)
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի – Իջևան (Իջևանի շրջան)
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Գանձաքար (Իջևանի շրջան)
  • Սբ. Գևորգ եկեղեցի – Բերքաբեր (Իջևանի շրջան)
  • Սբ. Աստվածածին եկեղեցի – Ներքին Ծաղկավան (Իջևանի շրջան)
  • Սբ. Աստվածածին եկեղեցի – Կիրանց (Իջևանի շրջան)
  • Սբ. Խաչ եկեղեցի – Դիլիջան (Իջևանի շրջան)
  • Սբ. Դավիթ եկեղեցի – Խաշթառակ (Իջևանի շրջան)
  • Սբ. Վարդան եկեղեցի – Ակնաղբյուր (Իջևանի շրջան)
  • Սբ․ Հովհաննես եկեղեցի – Բերդ
  • Սբ. Աստվածածին եկեղեցի – Մովսես (Բերդի շրջան)
  • Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ – Վերին Կարմիր Աղբյուր (Բերդի շրջան)
  • Սբ. Սարգիս եկեղեցի – Նոյեմբերյան (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Աննա եկեղեցի – Նոյեմբերյան (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Հովհաննես եկեղեցի – Կողբ (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Կողբ (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Անդրեաս եկեղեցի – Հաղթանակ (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Գայանե եկեղեցի – Ոսկևան (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Աննա եկեղեցի – Բագրատաշեն (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Գրիգոր եկեղեցի – Բարեկամավան (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Աստվածածին եկեղեցի – Կոթի (Նոյեմբերյանի շրջան)
  • Սբ. Աստվածածին եկեղեցի – Ոսկեպար (Նոյեմբերյանի շրջան)։

Թեմական ուխտի օրերն են․

  • Սուրբ Սարգսի տոն – Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Սրբոց Վարդանանց տոն – Ակնաղբյուրի Սուրբ Վարդան եկեղեցի
  • Հոգեգալուստ – Գոշավանք
  • Աստվածածնի Վերափոխման տոն – Հաղարծնի վանք
  • Վարագա Սուրբ Խաչի տոն – Նոր Վարագավանք

Մշակութային

Մշակույթն իմաստի և արժեքի աշխարհն է՝ կոչված ծառայելու մարդկությանը։ Մշակույթի միջոցով մարդը դառնում է Աստծո գործակիցն աշխարհի վերջնական կարգավորության, դասավորության գործընթացում։

Թեմի գլխավոր մշակութային միջոցառումը ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹ հոգևոր-մշակութային ամենամյա փառատոնն է։ Այն տեղի է ունենում Աստվածածնի վերափոխման տոնին ընդառաջ։

Հաղարծնի շաբաթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը․ https://www.facebook.com/HaghartsinWeek/։

Սոցիալ-տնտեսական

Մարդն Աստծո ստեղծագործությունն է և պետք է արժանապատիվ կյանք ունենա։

Սոցիալ-տնտեսական գործունեության առանցքը ՄԱՐԴԸ և ԸՆՏԱՆԻՔՆ են, մարդու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏԻՎԸ, ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ։

Թեմի տարածքում գործում են երկու՝ «Արևիկ» և «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոններ՝ Իջևանում և Նոյեմբերյանում՝ 174 աշակերտներով և 13 ուսուցիչներով։

Թեմն իրականացնում է նաև սոցիալ-տնտեսական գործունեություն․ հիմնվել են մեղրի, մուրաբաների, մսամթերքի, գաթայի, ձեռագործ աշխատանքների արտադրություններ, որոնց նպատակը տարածաշրջանի բնակչության արժանապատիվ կյանքի ապահովումն է։

Թեմի սոցիալական ձեռնարկությունները մեդիայում․

Վանատուն հյուրատուն

https://vanatun.am/

https://www.facebook.com/vanatun.haghartsin/

https://www.instagram.com/vanatunmonasterystay/

Թելիկ ձեռագործ

https://www.facebook.com/telikcrafts/

https://www.instagram.com/telikcrafts/

Հաղարծնի գաթա

https://www.facebook.com/haghartsingata/

———————————————————————————

Թեմի ստեղծումը

2010թ. դեկտեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ Կոնդակով Տավուշի եկեղեցական համայնքները առանձնացան Գուգարաց թեմի կազմից և հռչակվեցին որպես Տավուշի թեմ` առաջնորդանիստ Իջևան քաղաքով: Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Գոհություն և փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ամենախնամ օրհնության ներքո զորացնում և պայծառացնում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` տերունապատվեր սպասավորությամբ հովվելու մեր ժողովրդին և առաջնորդելու Աստվածճանաչության ճշմարիտ ճանապարհով: Մեր Եկեղեցու դարավոր առաքելությունն արդյունավորվել է հոգևորականաց նախանձախնդիր ծառայությամբ, բարեպաշտ ժողովրդի հավատավոր ընթացքով, նոր թեմերի և համայնքների հիմնումով, եկեղեցական-վարչական կառույցների ազգաշահ գործունեությամբ: Մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր առաքելության արգասավորման, եկեղեցավարչական գործունեության առավել լավ կազմակերպման, հոգևոր սպասավորների ծառայության կանոնակարգման և տարածքային վերատեսչությունը արդյունավոր իրականացնելու համար Հայրապետական այսու Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջևան քաղաքով»: Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: 2012թ. մայիսի 20-ից Հայրապետական տնօրինությամբ Տավուշի թեմի առաջնորդ է նշանակվել Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը : 2015թ. հուլիսի 20-ից Հայրապետական տնօրինությամբ Թեմի առաջնորդ է նշանակվել Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

———————————————————————————

Տեսահոլովակ Տավուշ-Տահույսի թեմի գործունեության մասին․


Translate »