Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Խորանաշատ 800․ Հանրապետության տոն․ Պատարագ սահմանապահ Խորանաշատում

Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։ Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝

... Ավելին.

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ

Այսօր քառատոն է․ -Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն, -Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր, -Սարդարապատի հերոսամարտի օր, -Ավարայրի ճակատամարտի օր։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է

... Ավելին.

12 ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐ ՄԿՐՏՎԵՑԻՆ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ

Խաչի երևման տոնին ռազմամարզական վարժարանի ավարտական կուրսի 12 սաներ մկրտվեցին Գոշավանքում։ «Պարծենալու այլ բան չունենաք, քան ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԱԶԳԸ։ Հուսով եմ, որ իրենք կրթությամբ, հմտություններով և, հատկապես, հոգով ու նվիրումով կգան ոչ միայն համալրելու մեր բանակի սպայական կազմը, այլ նաև իրենց մեծագույն ներդրումը բերելու, մեր բանակը վերստին դարձնելու ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բանակ» – ասաց Բագրատ Սրբազանը

... Ավելին.

ԽՈՐԱՆԱՇԱՏ 800․ ՈԳԵՂԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ

Այս տարի տոնում ենք միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Այս առիթով Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Խորանաշատի վանքում 1224թ-ին ստեղծված Ավետարանը կտեղափոխվի Խորանաշատի վանք։ Այսօր Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված ձեռագրերի նմուշներ։ Սրանով ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված

... Ավելին.

Սրբազանի խոսքը՝ հարության հաղթանակի տեսիլքով

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։ Այն առաքյալները, որ

... Ավելին.

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ․ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՂՈՒՄ

Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման օրն է: Այսօր տեղի

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ Հինգշաբթի երեկոյան հիշատակում ենք Քրիստոսի մատնությունը։ Խավարման կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Ավագ Հինգշաբթի երեկոյան հիշատակում ենք Քրիստոսի մատնությունը։ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի։

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՈՏՆԼՎԱ

«Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ: Իսկ արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:13-15) Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է

... Ավելին.



Translate »