Քարոզներ

Սուրբ Հովհաննես Կարապետի տոն․ Վերին Կարմիրաղբյուր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հովհաննես Կարապետը նախապատրաստողն է մեր Տիրոջ ճանապարհի: Ընդհանրապես՝ կյանքում ամեն բան նախապատրաստության և այդ նախահիմքի վրա է հիմնված՝ զարգացումը ենթադրելով: Առանց պատրաստության, առանց հիմքերը դնելու մեր կյանքում ոչինչ չի կարող գոյություն ունենալ: Եվ նա ազդարարեց. ազդարարեց և վկայեց ու ամբողջ մարդկության անունից վավերացրեց Աստծո Որդու մարմնացման մեծագույն իրականությունը՝ հռչակելով Նրան որպես Փրկիչ, որպես Գառն Աստծո,
... Ավելին.Սուրբ Հովհաննես Կարապետի տոն․ Վերին Կարմիրաղբյուր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հովհաննես Կարապետը նախապատրաստողն է մեր Տիրոջ ճանապարհի: Ընդհանրապես՝ կյանքում ամեն բան նախապատրաստության և այդ նախահիմքի վրա է հիմնված՝ զարգացումը ենթադրելով: Առանց պատրաստության, առանց հիմքերը դնելու մեր կյանքում ոչինչ չի կարող գոյություն ունենալ: Եվ նա ազդարարեց. ազդարարեց և վկայեց ու ամբողջ մարդկության անունից վավերացրեց Աստծո Որդու մարմնացման մեծագույն իրականությունը՝ հռչակելով Նրան որպես Փրկիչ, որպես Գառն Աստծո, որպես Նա, ով գալու էր մարդկությանը վեր բարձրացնելու, մեղքից ազատագրելու և մարդկությանը հաշտեցնելու Աստծո հետ և իր իսկ մտերմիկ, հարազատ, մաքուր, սուրբ բնության հետ՝ մարդկայնության հետ։ Այսօրվա պատգամի միջից առաքյալն ասում է. «Խոնարհեցրե՛ք ձեզ Աստծո հզոր ձեռքի տակ, որովհետև Նա կբարձրացնի ձեզ»: Մաքրե՛ք այդ մտածումները, կապանքները քանդե՛ք. մի՛ վախեցեք Աստծո հետ հանդիպելուց: Բայց այդ հանդիպումը թող լինի հավասարազոր հանդիպում․ մաքուրը՝ մաքուրի հետ, սուրբը՝ սրբի հետ, և ոչ թե հանդիպում՝ տարբերության մեջ․ չլինի մահվան և կյանքի հանդիպում, չլինի սրբության և մեղքի հանդիպում, չլինի գերության մեջ գտնվողի և ազատության միջև հանդիպում. այս հանդիպումը հավասար պիտի լինի: Եվ մարդու՝ Աստծուն հավասարվելու, Նրա հետ հանդիպելու և Նրա հետ ապրելու ճանապարհը խոնարհ սիրտը և ապաշխարությամբ մաքրված հոգին են, մտածումները և միտքը»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Վերին Կարմիրաղբյուրի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Սրբոց Գայանյանց տոն․ Ոսկեվան․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ, լայնածավալ կերպով, ուղղակի նպատակադրված հետապմդումով երբեք էլ չի եղել քրիստոնեության հալածանք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ նահատակություններն էլ իրենց
... Ավելին.Սրբոց Գայանյանց տոն․ Ոսկեվան․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ, լայնածավալ կերպով, ուղղակի նպատակադրված հետապմդումով երբեք էլ չի եղել քրիստոնեության հալածանք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ նահատակություններն էլ իրենց առաջին՝ բուն իմաստով, տեղի չունեցան հավատքի պատճառով, ոչ թե այն անձանց կողմից ովքեր նահատակվեցին, այլ՝ ովքեր նահատակեցին։ Սա մեծագույն ցուցիչն է, որ մեր ժողովրդի կյանքը լուռ կամ արտահայտված կերպով խարսխված է եղել ճանաչված կամ չճանաչված Քրիստոսի վրա» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Ոսկևանի Սուրբ Գայանե եկեղեցի
Սրբոց Գայանյանց տոն

Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սրբոց Հռիփսիմյանց տոն
... Ավելին.Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սրբոց Հռիփսիմյանց տոն
Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սրբոց Հռիփսիմյանց տոն

Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն: — Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք,
... Ավելին.Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն:
—
Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք, որքան էլ բազմահարյուր մոմեր վառենք, որքան էլ փորձենք արտաքին ճանապարհով շահել Աստծո սիրտը՝ մենք դարձյալ մնում ենք սպասող, թե ինչ ենք ակնկալում։ Նույնիսկ շատ հաճախ չենք կարողանում ինքներս մեր սպասումների, ակնկալիքների ձևակերպումը տալ։ Հենց հիմա այստեղ գտնվողներիս միտքը ո՞ւր է այս պահին․․․»։

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում
... Ավելին.Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում ենք, որ իրապես Աստծուց ելած և դեպի Աստված ընթացող մարդիկ ենք, անձինք ենք, հավաքականություն ենք՝ մեր կյանքը կլինի հաղթանակների շարունակական ներկայություն՝ խաղաղության, ներդաշնակության, սիրո, բարիքի, հոգևոր և մարմնավոր առողջության մշտամնա ներկայություն»
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)

Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան
«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու,
... Ավելին.Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան
«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու, ապաշխարելու, զղջալու, արտասվելու, լացելու և ուրախանալու, ձեռք մեկնելու և վեր բարձրացնելու։ Այսինքն՝ մեր կյանքի բոլոր դրվագներում մենք անպատասխանատու վերաբերմունք չենք կարող ունենալ, այդպիսի կոչում մենք չունենք։ Մեր բոլոր գործողությունները, միտքը, ապրումը, զգացումը, ամենապարզ՝ բարևելու գործողությունից մինչև ամենավեհ գաղափարները մեր մտքի մեջ պետք է լինի մեր՝ հավիտենականության կոչված լինելը։ Այնտեղից պետք է բխեն մեր գործողությունները։ Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի):

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ: ՃԱՌ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Սովորաբար, մեզ ոչինչ այնպես չի միավորում և բաժանում իրարից, ինչպես նախանձն ու անբարյացակամությունը, դաժան մի ախտ, որ կատարելապես աններելի է և շատ ավելի ծանր, քան չարի արմատը` արծաթասիրությունը: Իրոք, արծաթասերը գոնե ուրախանում է այնժամ, երբ ինքն է ստանում, իսկ նախանձը միայն այն ժամանակ է ուրախանում, երբ ուրիշները չեն ստանում` ուրիշի անհաջողությունը համարելով իր
... Ավելին.ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ: ՃԱՌ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Սովորաբար, մեզ ոչինչ այնպես չի միավորում և բաժանում իրարից, ինչպես նախանձն ու անբարյացակամությունը, դաժան մի ախտ, որ կատարելապես աններելի է և շատ ավելի ծանր, քան չարի արմատը` արծաթասիրությունը: Իրոք, արծաթասերը գոնե ուրախանում է այնժամ, երբ ինքն է ստանում, իսկ նախանձը միայն այն ժամանակ է ուրախանում, երբ ուրիշները չեն ստանում` ուրիշի անհաջողությունը համարելով իր հաջողությունը: Ավելի անմիտ բան պատկերացնում ե’ք: Քամահրելով սեփական դժբախտությունները` նա հալումաշ է լինում ուրիշի բարիքների պատճառով, դրա հետևանքով իր համար անհասանելի դարձնելով երկինքը, իսկ դրանից առաջ ապրած կյանքը դարձնելով միանգամայն անտանելի:
Արդարև, թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը` բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախաձողի ոսկորները և ապականում հոգին: Մեղք չի գործի նա, ով նախանձներին գազաններից ու դևերից ավելի վատը կհամարի: Գազանները հարձակվում են մեզ վրա, երբ սննդի կարիք ունեն, կամ երբ մենք կանխավ գրգռել ենք, իսկ այդ մարդիկ, երբ անգամ բարեգործություն են ստացել, հաճախ իրենց բարերարներին վերաբերվում են որպես վիրավորվածների: Հավասարապես նաև դևերը, թեպետ նրանց նկատմամբ տածում են անհաշտ թշնամություն, սակայն իրենց բնույթն ունեցողների հանդեպ չարություն չեն անում, իսկ այդ մարդիկ ո’չ նույնական բնույթից են ամաչում, ո’չ իրենց սեփական փրկությունն են խնայում, և նրանցից առաջ, ում նախանձում են, սեփական հոգին ենթարկում են պատժի` առանց որևէ դրդապատճառի այն լցնելով խռովությամբ ու տրտմությամբ:
Նախանձն այնպիսի արատ է, որ նրանից վատը չկա: Օրինակ` շնացողը և՛ որոշակի հաճույք է ստանում, և՛ կարճ ժամանակում է իր մեղքը գործում, մինչդեռ նախանձողը նրանից առաջ, ում նախանձում է, իրեն ենթարկում է պատժի և տանջանքների, և երբեք ետ չի կանգնում իր մեղքից, այլ մշտապես կատարում է: Ինչպես խոզն է հրճվում ցեխ տեսնելիս, և դևն է ուրախանում մեր կորստից, ճիշտ այդպես նախանձը ցնծում է մերձավորի դժբախտությունից, իսկ եթե վերջինիս տհաճ բան է պատահում, այնժամ նա հանգստանում է և ազատ շունչ քաշում` ուրիշի դառնությունները համարելով իր ուրախությունները, իսկ ուրիշի բարիքները` իր դժբախտությունը:
Եվ ինչպես որոշ բզեզներ սնվում են թրիքով, այդպես և նախանձները` ուրիշների դժբախտություններով` դառնալով թշնամիները և չարակամները (մարդկային) բնության: Մյուս մարդիկ, երբ կենդանիներ են սպանում, խղճում են, իսկ սրանք, երբ տեսնում են մարդու, որին բա րեգործություն են արել, կատաղության մեջ են ընկնում, զայրույթից դողում են ու գունատվում: Եվ ի՞նչը կարող է այդպիսի խելագարությունից վատը լինել: Ի°՞նչու ես գույնդ գցում, դողում և վախով բռնված` այդպես ցցվել, ասա՛ ինձ: Ի՞նչ սարսափելի բան է պատահել: Մի՞թե այն պատճառով, որ եղբայրդ փառաբանվում է, մեծ համբավ ունի և բարի անուն: Այդ առիթով ինքդ պիտի զարդարվեիր պսակներով, ուրախանայիր ու փառք տայիր Աստծուն, որ արյունակիցդ հռչակավոր և նշանավոր է: Գուցե վշտանում ես, որ Աստված փառաբանվում է: Նայի՛ր, թե ու՞ր կարող է հասցնել թշնամանքը: Ասում ես, թե այդ չէ քեզ վշտացնում, այլ կցանկանայիր, որ Աստված քեզնով փառավորվեր: Այդ դեպքում ուրախացիր, որ եղբայրդ բարի համբավ ունի և կրկին քեզնով է փառավորվում Աստված: Եթե անգամ քո թշնամին հակառակորդն է ու Աստված փառավորվում է նրանով, ապա հարկ է, որ հանուն այդ բանի նա բարեկամ համարվի, իսկ դու ընկերոջդ դարձնում ես թշնամի, միմիայն այն պատճառով, որ նրա բարի անվամբ Աստված փառավորվում է: Ուրիշ ի՞նչ կերպ պետք ցույց տայիր թշնամանքդ առ Քրիստոս:
Այդ պատճառով, թեկուզև ով էլ կատարած լինի նշանավորումը, թեկուզև բարեպաշտության սխրանքներ ցույց տա կամ պաս պահի, կամ մերկ հողին պառկի, իսկ այդպիսի բարեպաշտը համեմատվում է հրեշտակների հետ, սակայն եթե նա ենթակա է նախանձի կրքին, բոլորից նողկալին է: Եթե սիրողների նկատմամբ սերը մեզ ոչ մի առավելություն չի տալիս հեթանոսների նկատմամբ, ապա որտե°ղ կհայտնվի նա, ով նախանձում է սիրողներին:
Նախանձն ավելի վատ է, քան թշնամանքը: Թշնամին, երբ մոռացվում է վեճի առիթ դարձած թշնամանքի պատճառը, վերջ է տալիս թշնամությանը, իսկ նախանձ մարդը երբեք բարեկամ չի դառնում: Ընդ որում` առաջինը բաց պայքար է մղում, իսկ երկրորդը պայքարում է թաքուն, առաջինը հաճախ կարող է հիմնավորել թշնամանքի պատճառը, մինչդեռ երկրորդը այլ բան չի կարող ցույց տալ, բացի իր խելագարությունն ու առ սատանա հակվածությունը:
Եվ ինչպես անարգողը ոչ թե ուրիշին է անարգում, այլ միմիայն իրեն, ճիշտ այդպես մերձավորի նկատմամբ դավեր նյութողը կործանում է իրեն: Եվ նման այն բանին, որ երբ վիրավորելով մերձավորին` վիրավորում ենք ինքներս մեզ, այդպես էլ հակառակը, նրանց բարություն անելով`
բարիք ենք գործում մեզ համար:
Նա, ով իր մասին վատ, բայց ոչ ճիշտ բաներ է լսում, ոչ միայն դրանից չի նեղանում, այլև մեծագույն պարգևների է արժանի: Ոչ թե, ով դիմանում է, այլ նա, ով չար բան է անում, արժանի է պատժի, եթե միայն առաջինը կշտամբանքի բավարար առիթներ չի տվել: Եվ ինչպես անհնարին է, որ պարկեշտ մարդը իր մասին միայն լավ կարծիքներ լսի բոլորից, ճիշտ այդպես և անհնարին է բոլորից լսել միմիայն վատվատ բաներ, եթե միայն ինքը տարբեր հանգամանքներում բազում առիթներ չի տալիս:
Իսկ հանդիմանանքները, որոնք համաժողովրդական են, հաճախ մարդկանց դարձնում են լկտի ու անամոթ: Մեղսագործներից շատերը, քանի դեռ տեսնում են, որ կարելի է թաքնվել, հեշտորեն մտածում են ուղղվել, իսկ երբ հասարակության մեջ կորցնում են իրենց բարի անունը, հուսահատվում ու լկտիանում են: Բայց դու նրանից վիրավորա՞նք ես ստացել: Հապա այդ դեպքում ի՞նչու ես ինքդ էլ քեզ վիրավորում: Նա, ով վրեժխնդիր է լինում վիրավորանքի համար, դանակն ուղղում է հենց իր դեմ:
Այդ պատճառով, եթե ցանկանում ես և՛ քեզ բարեգործություն անել, և՛ վրեժխնդիր լինել քեզ վիրավորողից, ապա նրա մասին լավ արտահայտվիր. իսկ եթե նրա մասին վատ արտահայտվես, ապա քեզ չեն հավատա որպես մի մարդու, որ կասկածվում է թշնամանք տածելու մեջ: Չէ որ թշնամանքը, բախվելով լսողների դիտավորության հետ, թույլ չի տալիս նրանց ականջներում տպավորվել այն, ինչ ասվում է:
Այսպիսով, ուրիշների մասին վատ մի արտահայտվիր, որպեսզի չպատվազրկես և քեզ, տիղմը մի խառնիր ցեխի ու աղբի հետ, այլ պսակներ հյուսիր վարդերից, մանուշակներից և այլ ծաղիկներից. բերանիցդ աղտեղություններ մի թափիր` նմանվելով բզեզներին, իսկ այդպիսիները նրանք են, ովքեր վատ են արտահայտվում ուրիշների մասին: Նրանք առաջինն իրենք են զգում իրենց գարշահոտության հետևանքը:
Իսկապես չարալեզու մարդուց բոլորը խուսափում են, ինչպես նեխահոտից, ինչպես սողունից կամ կոյաբզեզից, որ թրիքով է սնվում` ուրիշի դժբախտությամբ, և ընդհակառակը` մարդուն, որ քաղցրաբարբառ բերան ունի, բոլորն ընդունում են որպես սեփական անդամի և հարազատ եղբոր: Ի՞նչ վիրավորանք պատճառեց Կայենն Աբելին: Հակառակ իր կամքի, նրան ավելի շուտ չարժանացրե՞ց երկնքի` իրեն անհամար չարչարանքների տանելով: Ի՞նչ վնաս պատճառեց Եսավը Հակոբին: Վերջինս չունեցա՞վ հարստություն և անհամար բարիքներից չօգտվե՞ց, իսկ նա հայրական տնից անգամ զրկվեց և չար մտադրություն ունենալուց հետո թափառում էր երկրե երկիր: Ի՞նչ վատություն արեցին Հովսեփին հարազատ եղբայրները` հասնելով անգամ արնագործության: Հենց նրանք չէ՞ին, որ ենթարկվեցին դաժան սովի ու վտանգների, մինչդեռ Հովսեփը դարձավ ողջ Եգիպտոսի թագավորը:
Ինչքան շատ ես նախանձում, այնքան ավելի շատ բարիքներ ես գործում նրա համար, ում նախանձում ես: Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդու, ով ոչ մեկին չի վիրավորում, ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում, և դրանով իսկ պատժում քեզ:
Եթե Նա թույլ չի տալիս, որ անպատիժ մնան նրանք, ովքեր անարգում են թշնամիներին, ապա առավել ևս նրանց, ովքեր նախանձում են մարդկանց, որոնք իրենց ոչ մի վիրավորանք չեն հասցրել: Եթե նա, ով սիրում է իրեն սիրողներին, ոչ մի առավելություն չունի խաբեբաների նկատմամբ, ապա ի՞նչպիսի ներողամտության է արժանի նա, ով ատում է իրեն ոչ մի չարություն չանողներին:
Այսպիսով, ի՞նչի համար ես տրտմում դու, ո՛վ մարդ արարած, մերձավորիդ բարությա՞ն պատճառով: Եթե հարկ կա տրտմելու, ապա միայն դժբախտությունների համար, որոնց մենք դիմանում ենք, բայց ոչ երբեք այն պատճառով, որ ուրիշները բարի համբավ ունեն: Դու չգիտե՞ս, որ այդ մեղքը աններելի է:
Եվ արդարացիորեն, իսկապես, ցոփասերը կարող է արդարանալ ցանկությամբ, գողը` աղքատությամբ, մարդասպանը` բարկությամբ, մի խոսքով, բոլորը կարող են այս կամ այն առիթը մատնացույց անել, թեպետև դատարկ ու անհիմն պատճառաբանությամբ, իսկ դու, ասա ինձ, դու ի՞նչ պատճառ ունես: Ոչ մի, գուցե բացառությամբ` ծայրահեղ անպարկեշտությունը: Եթե մեզ պատվիրված է սիրել թշնամուն, ապա ի՞նչ պատժի ենք արժանի մենք, երբ ատում ենք մեզ սիրողներին: Եթե նա, ով սիրում է իրեն սիրողներին, ավելի լավ վիճակում չէ հեթանոսներից, ապա ի°նչ թողության կարժանանա նա, ով անարգում է իրեն չանարգողներին: Դևը նախանձում է, բայց մարդկանց և ոչ թե դևերին, իսկ դու, մարդ լինելով, նախանձում ես մարդկանց: Եւ ի՞նչ ներում կարող ես ունենալ դու:
Ծանր, շատ ծանր մեղք է նախանձը. այն քամահրում է սեփական փրկությունը: Այդ կերպ Սավուղը առ իր հոգին գրավեց չարամիտ դևին, և այն բանից հետո, երբ գրավեց, իր բժշկի հանդեպ նորից բռնվեց նախանձով: Այդպիսին է նախանձը. նա գիտեր, որ փրկությամբ պարտական է Դավթին, այնուամենայնիվ, ցանկանում էր, որ ավելի լավ կլինի, որ իր փրկիչը մեռնի, քան տեսնի նրա հռչակը:
Իսկ եթե ցանկանում եք, ես կպատմեմ, թե ինչպիսի բարերարություն արեց Դավիթը Սավուղի համար, և ինչով հատուցեց վերջինս նրան: Հրեաները պատուհասվեցին դաժան պատերազմով, իսկ երբ բոլորը ահ ու սարսափից թաքնվեցին, և ոչ մեկը չհանդգնեց առաջ ընկնել, երբ ողջ քաղաքին մեծ վտանգ էր սպառնում, ու յուրաքանչյուրը միայն սեփական մահն էր տեսնում, և ամեն օր բոլորը կործանում էին սպասում, իր ոչխարներին թողած` զորաբանակ է հայտնվում Դավիթը ու իր վրա է վերցնում մարտը, որ բոլորին էր սպասում, ընդ որում` դրանում չտեսնելով ոչ մի հրամայական անհրաժեշտություն, ընդհակառակը, շատերի կողմից խոչընդոտների հանդիպելով (այդպես` և՛ եղբայրն է արգելում նրան, և՛ թագավորը` տեսնելով նրա դեռահասությունը, չի թողնում և հրամայում է մնալ) և ինքն իր հոգում բորբոքվելով` վազում է այլազգիների վրա և դրանով հանդերձ այնպիսի հոգածություն հանդես բերելով թագավորի հանդեպ, որ դեռ մենամարտից ու հաղթանակից առաջ, ոգևորում է նրան, որը բերանքսիվայր պառկած, ասում էր. «Իմ տիրոջ սիրտը թող չկոտրվի: Քո ծառան կգնա ու կմենամարտի այդ այլազգու դեմ» (Ա Թագ.:17-32):
Արդյոք, պակա՞ս կարևոր է, ասա ինձ, որ նա, դրա համար ոչ մի անհրաժեշտություն չունենալով, տալիս է իր հոգին և նետվում թշնամիների վրա հանուն այն մարդկանց, որոնցից ոչ մի բարիք չէր ստացել: Այսքանից հետո պետք չէ՞ր նրան կոչել տեր և հռչակել ողջ թագավորության փրկիչ, որպես մարդու, որ Աստծո շնորհների օգնությամբ պահպանեց բոլորի կյանքը: Դրանից ավելի մեծ բարեգործություն կա՞: Իրոք, դրանով Դավիթը բարերարություն արեց Սավուղի համար ո՛չ ունեցվածքի, ո՛չ փառքի կամ զորության առումով, այլ հենց նրա կյանքի համար. նա նրան դուրս քաշեց մահվան շեմից, և միայն նրա շնորհիվ թագավորը կենդանի մնաց ու պահպանեց իր իշխանությունը:
Դրանից հետո ի՞նչով հատուցեց թագավորը: Եթե որևէ մեկը ուշադրության առնի ծառայության մեծությունը, ապա եթե անգամ Սավուղը հաներ թագը և դներ Դավթի գլխին, դա դեռևս արժանի պարգև չէր լինի, այլ դարձյալ մեծ պարտքի տակ կմնար: Իսկապես, Դավիթը նրան նվիրեց և՛ կյանք, և՛ թագավորություն, իսկ Սավուղն ընդամենը կզիջեր լոկ թագավորությունը:
Այնուամենայնիվ, տեսնենք, թե նա ինչ պարգևներ տվեց: Այն բանից հետո, երբ Դավիթը կտրեց այլազգու գլուխը և ավարով վերադարձավ, պատմում են, որ կույսերը նրան դիմավորեցին երգ ու պարով` բացականչելով. «Սավուղը հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց» (Ա Թագ.: 18-7): Եվ մոլեգնեց Սավուղը ու այդ օրվանից սկսեց կասկածանքով նայել Դավթին:
Ասա ինձ, ի՞նչի համար: Չէ՞ որ, եթե անսովոր բան ասելու լինենք, աղաղակողները այդպես վարվեցին ավելի շուտ Սավուղին, քան Դավթին դուր գալու համար, և դեռ Սավուղը պետք է գոհ մնար, որ իր համար գոնե «հազար» ասացին, ի՞նչ է, նա դժգոհում է, որ մյուսին «տասը հազար» են ասում: Եթե նա ինչոր բան արած լիներ մարտի համար, եթե իր մասնակցության գեթ փոքր լուման ունենար, ապա արդարացի կլիներ «Սավուղը հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց» արտահայտությունը, իսկ եթե ահուդողով նստած էր տանը` ամեն վայրկյան սպասելով մահվան, իսկ Դավիթն ամեն ինչ արեց, ապա անմտություն չէ՞ նրա կողմից, որ, ոչինչ չանելով վտանգի դեմն առնելու համար, զայրանում է, որ մեծ գովասանքների չի արժանանում: Եթե որևէ մեկն իրավունք ուներ դժգոհելու, ապա դա Դավիթն էր լինելու, քանի որ միայնակ կատարելով ողջ սխրանքը` փառքը կիսում է ուրիշի հետ: Բայց այդպիսին է նախանձը. նա չի կարող անխռով ընդունել ուրիշի հաջողությունը, իսկ մերձավորի բարեկեցությունը համարում է անձնական դժբախտություն և տառապում մերձավորի հաջողությունից:
Նման մի բան պատահեց Գերարայի թագավորի հետ. տեսնելով, թե ինչպես է օրավուր մեծանում Իսահակի հարստությունը, նա սկսում է վախենալ և ստիպում արդարին հեռանալ այնտեղից: Սակայն այստեղ հարկ է հիշել Սուրբ Գրքի խոսքերը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի բարի կամեցողություն ունի Աստված իր ծառաների հանդեպ. «Իսահակը գարի ցանեց այդ երկրում և նույն տարում էլ հարյուրապատիկ բերք ստացավ» (Ծննդ.: 26-12):
Տեսնո՞ւմ ես Տիրոջ առատաձեռնությունը: Տեսնո՞ւմ ես բարերարության լիությունը: Սակայն ուշադրության առնենք թագավորի նախանձը, որ առաջանում է արդարի հարստության պատճառով. «Հեռացիր մեր մոտից, ասում է նա, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար» (Ծննդ.: 26-16):
Եվ իրոք, նա նրանցից զորավոր էր` ամեն ինչում ունենալով վերին օգնություն և Աստծո աջի հովանին:
Այսպիսով, ի՞նչու ես հալածում արդար մարդուն: Կամ գուցե չգիտես, որ ուր էլ նա գնալու լինի, նրան անհրաժեշտ է լինել այնտեղ, որ պատկանում է նրա Տիրոջը: Եթե անգամ նրան հարկադրեիր անապատ գնալ, նա այնպիսի հզոր Տեր ունի, որ ընդունակ է այնտեղ ևս նրան էլ ավելի փառավոր դարձնել: Նա հենց հակառակի միջոցով է հակառակը հաստատում:
Ուրեմն փառք Նրան, զորություն, պատիվ և երկրպագություն, Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից. Ամեն:

ՄԵԾ ՊԱՀՔ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
Տնտեսի Կիրակին էր այսօր…մեր ավանդությամբ Անիրավ Տնտեսի իսկ այլ եկեղեցիների ավանդությամբ Իմաստուն Տնտեսի…երկուսն էլ ճշմարիտ են պայմանավորված, թե ինչ տեսանկյունով ենք դիտարկում…բայց խոսքս այս մասին չէ… Տնտեսի առակի մեխը հաշվետվությունն է՝ համարատվությունը: Սա մարդու Աստվածադիր բնական զգացումն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու արարման պատմության և նրա ընտրողության Աստվածապարգև շնորհի հետ: Մենք ընտրողություն ենք կատարում
... Ավելին.ՄԵԾ ՊԱՀՔ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
Տնտեսի Կիրակին էր այսօր…մեր ավանդությամբ Անիրավ Տնտեսի իսկ այլ եկեղեցիների ավանդությամբ Իմաստուն Տնտեսի…երկուսն էլ ճշմարիտ են պայմանավորված, թե ինչ տեսանկյունով ենք դիտարկում…բայց խոսքս այս մասին չէ…
Տնտեսի առակի մեխը հաշվետվությունն է՝ համարատվությունը: Սա մարդու Աստվածադիր բնական զգացումն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու արարման պատմության և նրա ընտրողության Աստվածապարգև շնորհի հետ: Մենք ընտրողություն ենք կատարում և այդ ընտրողության համար պատասխանատու ենք հաշվետվությամբ: Երբ առաջին մարդն իր ազատ ընտրողությամբ ընտրեց մեղքը Աստված փութաց փրկելու “Ո՞ւր ես Ադամ” հարցադրումով՝ պատրաստելով նրան ապաշխարության, իսկ այս պարագային չզղջացող մարդուն ուղղակի դարձյալ ընտրողության առջև դրեց շեշտելով “Տուր քո տնտեսության հաշիվը”: Մեղքը ընդունելու ժխտողականությունը համամարդկային երևույթ է՝ Ադամից սկզբնավորված և ցավալիորեն ոչ միայն ժխտողականությունը, այլև այն արդարացնելու բազմապիսի հնարներն ու հունարները՝ արդարացման կամ ինքնաարդարացման զանազան պատճառներով վարագուրված:
Մեր օրերում կարծես Աստվածային նախախնամությամբ մեծ պահքի ապաշխարության, զղջման, խոկման, աղոթքի, անդրադարձման ընթացքը համապատասխանել է շատ կարևոր իրադարձության՝ մեր երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացների հետ: Երկուսի մեկտեղումը միևնույն ժամանակհատվածում հանրային կյանքի լավագույն ցուցիչն է:
Փոփոխության մասին ճառերից, լուտանքներից, հայհոյանքներից, կաշառատվության մասին զրույցներից, լուսավոր ու բարգավաճ, ապահով ու գեղատեսիլ ապագայի խոստումներից, թեկնածուների պատկերների ամենուրեքությունից ու ֆիզիկական շփման հասանելիությունից անդին ուզում եմ լսել ապաշխարության ու զղջման իրական խոստովանություններ: Չկա՛ ապաշխարություն չի կարող լինել և ոչ մեկ փոփոխություն: Ապաշխարությունն է փոփոխությունը և դեռ ավելին ԵՐՋԱՆԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ:
Ապաշխարության քաջությունը Հարության Հաղթանակի գրավականն է..
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ, սա է բանալին ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ…
Սիրով ու աղոթքով մնացեք
Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան֊Առաջնորդ Տավուշի թեմի