Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մանկան ժպիտ Տավուշից

Եզրափակվեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումները

Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցների շուրջ 2000 աշակերտներ շարունակում են տոնել Ամանորն ու Սուրբ Ծննունդը՝ ներկայանալով տարեվերջյան տոնական միջացառումներով։ Դեկտեմբերի 24-ին Նոյեմբերյանի «Պապոնց Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում էին հավաքվել այդ կենտրոնի, «Րաֆֆի և Սիլվա Ջիկերյան», «Հույսի Կամուրջի» կիրակնօրյա դպրոցների, Ջուջևանի «Լույս Մանկանց» ծրագրի սաները։ Նրանց այցի էր եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանում Ամանորի և Սուրբ Ծննդյան այցելությունների շարքը եզրափակվեց ևս 2 միջոցառմամբ՝ Կայանավանում և Սարիգյուղում

Կայանավանում ելույթ ունեցան Կայանի, Ազատամուտի, և Վազաշենի կիրակնօրյա դպրոցները։ Ամանորյա ուրախությունն օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Սարիգյուղ՝ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեցրին Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աչաջուր և Կիրանց համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները։ Երեխաներին այցի էին եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները։ Ամանորյա նվերներն

... Ավելին.

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

Նոյեմբերյանի տարածաշրջանը միացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումների շարքին։ Դեկտեմբերի 22-ին Այրում և Լճկաձոր համայնքների կիրակնօրյաների սաները ներկայացան փոքրիկ ելույթով ու բեմականացմամբ՝ իրենց մանկական շուրթերից հնչեցնելով Քրիստոսի Ծննդյան ավետիսը։ Տոնական դարձած այս օրը երեխաների հյուրն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էին նաև տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն ու

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ. ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 21-ին Դիլիջանում կիրակնօրյա դպրոցի սաների Սուրբ Ծննդյան ավետիսով տրվեց այս տարվա ամանորյա միջոցառումների շարքի մեկնարկը։ «Լույս մանկանց» ծրագրի և «Սոֆիա Խաչատրյան-Ջեսուին» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ներկայացումներով ու խոսքերով ջերմությամբ ու սիրով լցրին դպրոցի դահլիճը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյայի ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.

«ԱՐԵՎԻԿ»․ ՆՈՐ ԳՈՒՅՆ ԻՋԵՎԱՆԻ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Իջևանում շուրջ մեկուկես տարի է՝ գործում է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը։ Այստեղ ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին հնարավորություն է տրվում անվճար սովորել արվեստներ և արհեստներ։ Կենտրոնը, իջևանցիների խոսքով, փոխել է իրենց առօրյան։ Կենտրոնն ստեղծել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը։ CivilNet-ի տեսանյութն «Արևիկի» առօրյայի մասին՝ ստորև․  

... Ավելին.

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի ուրախ առօրյան

Մի բուռ արև ու ուրախություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի առօրյայից ։)  

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.



Translate »