Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ

ՏԵՐ ԱԲԵԼ ՔԱՀԱՆԱ ՔԱՐՏԱՇՅԱՆ

«Փառք եմ տալիս Աստծուն, որ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի կյանքում շաղախվելու, ապրելու. սա ինձ համար մեծ ուրախություն է…». սահմանամերձ Մովսեսի սահմանապահ կյանքից անբաժան Տեր Աբել քահանա Տեսանյութը՝ Շողակաթ ՀԸ-ի

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՆՉԵՑԻՆ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սահմանապահ Ոսկեպարում օծվեցին հակառակորդի նշանառության տակ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու դռները, սուրբ սեղանը, սպասքն ու նոր զանգը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Օծման արարողությանը մասնակցում էին Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները: Երկար լռությունից հետո 7-րդ դարի այս եկեղեցուց սահմանի երկու կողմերում տարածվեցին հայոց հաղթանակի ու խաղաղության ղողանջները․ «Աստված

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տավուշ աշխարհի սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, կրթական մշակներ, Աստծով օրհնված այս պայծառ և լուսավոր աառավոտյան ողջո՜ւյն ձեզ և օրհնություն ուսումնական տարվա առաջին օրվա առիթով: Դարձյալ եռում է կյանքը Տավուշ աշխարհում ուսումնական տարվա սկզբի ուրախությամբ: Թող այսօրվա տոնական, սպասելիքներով, հույսով ու սիրով լցված օրը ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում՝ ամեն օրը վերածելով նոր ձեռքբերումների, նոր որակների և

... Ավելին.

ՄԻ ԱՓ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻՑ․ ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ

Իջևանի և սահմանապահ Բերդավան ու Ազատամուտ համայնքների մանուկներն ու պատանիները օգոստոսի 29-31-ը հրաշալի օրեր անցկացրին Տավուշի թեմի կազմակերպած ճամբարում: Ամառային ճամբարի 3 ուրախ օրերի ամփոփումը՝ մեր տեսանյութում․  

... Ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹ․ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – ՄԱՍ 1

«Մթնոլորտը, մարդիկ,  համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝ մոռանալ տալով մեր խնդիրները…»․ Հրանտ Ղազումյան, Իջևան, Տավուշ պատմաբան Իրոք ընկալելու ինքդ քեզ,մոտ լինելու քո հավատին, ստեղծագործական նոր մտքերով լցվելու, լուսավորվելու համար արժեր մեկ շաբաթ ապրել եկեղեցու տարածաքում… Մենք այն եզակիներից էինք, ովքեր մեկ շաբաթ անցկացրին Հաղարծին վանական համալիրում: Հաղարծնի շաբաթ.հետաքրքիր, եզակի նախաձեռնություն: Մթնոլորտը, մարդիկ, համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար,և լուսավորում է իմ շավիղները: Սաղմոս 118.105 Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա, քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը: Այն առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Առակաց 3.13-15 Իջևանի

... Ավելին.

«ՀՈՒՅՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԵԼԱԿԵՏԸ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՀԱՎԱՔԸ

Օգոստոսի 28-ին Իջևանում կայացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մեկնարկային հավաք-սեմինարը. կիրակնօրյա դպրոցները սեպտեմբերից կսկսեն իրենց արդեն երկրորդ ուսումնական տարին: Օրվա սկզբին ուսուցիչները Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցեցին Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, ապա հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջնորդարանում: Քննարկվեցին կիրակնօրյա դպրոցների ընդհանուր ուսումնական ծրագիրն ու ռազմավարությունը, սեմինար-քննարկում անցկացրեցին թեմում արդեն մեկ տարի գործող «Լույս մանկանց»

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Տավուշի թեմը վերջին 2 տարիների ընթացքում մագնիսի պես իրեն է ձգում մեր ժողովրդի զավակներին» Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Առհասարակ, երբ ես ոտք եմ դնում Հաղարծնի վանք, յուրահատուկ զգացումներ եմ ունենում: Այնքան ներդաշնակ է, բնության մի կարևոր անբաժան մասն է կազմում մեր վանքը, որ ուղղակի մարդուն կտրում է առօրյայից, բարձրացնում է վեր, որտեղ բացի հոգևոր բարձր վայելքից ուրիշ զգացողություն ունենալ բնականաբար հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցում հնչում է մեր դարավոր

... Ավելին.



Translate »