Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

#NEWSROOM INTERVIEW | ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

«Զգացողությունս․ մեր բոլոր նախկին կատարածները, կարծես, բովանդակազրկված լինեն։

․․․ Այս ամբողջ ընթացքում եկեղեցին՝ Մայր Աթոռի գլխավորությամբ, շատ մեծ բեռ է վերցրել իր ուսերին՝ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական կարիքներն իր չափով հոգալու, որովհետև դա դավանական միտք է, եկեղեցու մտածողությունն է՝ մարդու արժեքի, արժանապատվության, աշխատանքի սրբազնության։

Բայց դա պետական գործառույթ է, մենք իրավունք չունենք կառավարության ձեռքից խլելու այդ մենաշնորհը, մենք պետք է թողնենք, որպեսզի իրենք աշխատեն, գործեն, հանգիստ չնստեն իրենց տեղերում, և մարդիկ էլ հանգիստ չզգան իրենց, որ ինչ-որ ձևերով իրենց խնդիրները կլուծվեն, այլ կոնկրետ պետական գործառույթներն իրականանան։ Սա մեր երկրում ամենակարևոր խնդիրն է։

Պետական գործառույթը բացարձակ տեղի չի ունենում և դա պե՛տք է գործի մեր երկրում, և մենք էլ չպիտի շնորհակալ լինենք դա անելու համար՝ ասֆալտ անելու, ջուր քաշելու, դպրոց ու մանկապարտեզ սարքելու։ Դա մեր տված գումարներից է սարքված և իրենց առաջին պարտականությունն է։

… Եթե մեր իրականությունը նույնը չէ, մենք էլ չենք կարող,ինչպես ժամանակին էր, նույնությամբ գործելու ու ապրելու։ Եթե նույնն է իրականությունը, ապա ո՞ւր են մեր տղաները, ո՞ւր է մեր Հայրենիքը։

․․․ Մեր գլուխը վեր բռնած ազգերի շարքում վեհությամբ քայլելու զգացումն այսօր կոտրվել է։ Մեր հայրենակիցները որ քայլում են այս փողոցներում (Սփյուռքում – խմբ․), ես չեմ կարծում, որ գլուխներն այնպես բարձր են քայլում, ինչպես նախկինում էր, մանավանդ իրենց ոչ հայ ծանոթների մեջ, որովհետև խղճահարությունից բացի ուրիշ բան չեն արթնացնում իրենց ծանոթների շրջանակում։ Ավելի լավ է վերանաս, քան խղճահարության հայացքների ներքո ապրես»։

Translate »