Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու քրիստոնյաները Տաթևի վանական համալիրում էին

Դեռևս մեկ ամիս առաջ ուխտով Տավուշի թեմում էին գտնվում Տաթևի վանքի քրիստոնյաները՝ վանքի վանահայր Հայր Միքայելի առաջնորդությամբ, փոխադարձ այցելությամբ Տաթևի վանական համալիր էին մեկնել Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հավատացյալները, երիտասարդները՝ արժանապատիվ քահանա Տեր Սիմեոն Առաքելյանի առաջնորդությամբ, ով նաև պատարագիչ էր անցյալ կիրակի:

... Ավելին.

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ Ս. Ներսես Շնորհալի

Ա (1) Գրաբար Հաւատով խոստովանիմԵւ երկիր պագանեմ քեզ,Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.Անեղ եւ անմահ բնութիւն.Արարիչ հրեշտակաց եւ մարդկանԵւ ամենայն եղելոց.Եւ ողորմեա քո արարածոցԵւ ինձ՝ բազմամեղիս: Աշխարհաբար Հավատովխոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ ևանմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Բ (2) Գրաբար

... Ավելին.

Նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջը: Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի նախօրեին կատարվում է Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Տոնի օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր: Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում այսօր՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ

... Ավելին.

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդն սկսում է տոնել հունվարի 5-ի երեկոյան: Այս օրը բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվում և քրիստոնյաներին է փոխանցվում Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Սիմեոն քհն. Առաքելյանը: Նա փոխանցեց Սուրբ Ծննդյան

... Ավելին.

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ․ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՂՈՒՄ

Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման օրն է: Այսօր տեղի

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ Հինգշաբթի երեկոյան հիշատակում ենք Քրիստոսի մատնությունը։ Խավարման կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Ավագ Հինգշաբթի երեկոյան հիշատակում ենք Քրիստոսի մատնությունը։ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի։

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՈՏՆԼՎԱ

«Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ: Իսկ արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:13-15) Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է

... Ավելին.



Translate »