Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱԶԱՏԱՄՈՒՏԻ ԵՎ ԱՅԳԵՀՈՎԻՏԻ ԻՄՓԱՔԹ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՂՈԹՔՈՎ

«Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Ազատամուտ, Խաշթառակ, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերդ, Կողբ, Նոյեմբերյան համայնքերում գործում են ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ երիտասարդական ակումբները, որոնք պարբերաբար իրականացնում եմ համայնքային ծրագրեր։ Ահավասիկ Ազատամուտի և Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբները կազմակերպել են հնգօրյա բակային ճամբար։ Կազմակերպիչների հրավերով միջոցառման բացման արարողությանը ներկա էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում

Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա

... Ավելին.

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր են կանադահայ բարերարներ Տեր և տիկին Լևոն և Անա Աֆեյանները:

Ծնված լինելով Հայաստանից հեռու՝ Կանադայում և Արգենտինայում, տեր և տիկին Աֆեյանները ոչ միայն չեն կորցրել հայրենիքի հետ կապը, այլև ցանկացած առիթ օգտագործում են Հայաստան այցելելու և հայրենիքիին նվիրված մի շարք գործեր անելու համար: Օժտված լինելով հայ ինքնությունը բնորոշող բոլոր հատկանիշներով հայ բարերարները դասվում են հայրենիքի նվիրյալների շարքին: տեր և տիկին Աֆեյանները Տավուշում էին, այցելեցին առաջնագծի

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.



Translate »