Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Տավուշի թեմի եկեղեցիների Ջրօրհնեքի խաչքավորները

Հայոց եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար մեծ պատիվ է կնքահայր դառնալ սրբազան այդ արարողության՝այն է Ջրօրհնեքի: Ս/թ փետրվարի 14-ին Տավուշի թեմում յուրահատուկ ընտանեկան օր էր, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ թեմի բոլոր եկեղեցիների խաչի քավորների մասնակցությամբ հանդիպում կայացավ Հաղարծին վանական համալիրում: Ստորև ներկայացնում ենք Տավուշի թեմի խաչի քավորներին: Մայր եկեղեցի-Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի

... Ավելին.

«ՀՈՒՅՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԵԼԱԿԵՏԸ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՀԱՎԱՔԸ

Օգոստոսի 28-ին Իջևանում կայացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մեկնարկային հավաք-սեմինարը. կիրակնօրյա դպրոցները սեպտեմբերից կսկսեն իրենց արդեն երկրորդ ուսումնական տարին: Օրվա սկզբին ուսուցիչները Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցեցին Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, ապա հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջնորդարանում: Քննարկվեցին կիրակնօրյա դպրոցների ընդհանուր ուսումնական ծրագիրն ու ռազմավարությունը, սեմինար-քննարկում անցկացրեցին թեմում արդեն մեկ տարի գործող «Լույս մանկանց»

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան

Տեր Թորգոմ քհն. Մարգարյան Ծնվել է  1975թ. հոկտեմբերի 31-ին, Իջևան քաղաքում: 1992թ. -ավարտել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1992թ.- ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ 1997թ. –ավարտել է՝ ստանալով Մաթեմատիկոսի, մանկավարժի որակավորում 1997-1998թթ. – ծառայել է Հայոց բանակում, ծառայությունն ավարտել որպես տանկի հրամանատար՝ կրտսեր սերժանտ կոչումով 1999- 2003թթ. – աշխատել է Հայաստանի էլ. Ցանցերի Տավուշ մասնաճյուղում,

... Ավելին.

Տավուշի մանուկները մեկնեցին Վրաստան:

Բաթումի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Արարատ Գամբալյանը, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է, սահմանապահ Տավուշի մանուկներին հրավիրել է Բաթումի 8-օրյա հանգստի: Այսօր առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությունն ստանալուց հետ 15-20 երեխաները մեկնեցին Վրաստան: Երեխաները Վրաստան մեկնեցին Արևիկց սոցիալական կենտրոնի առաջնորդությամբ:

... Ավելին.



Translate »