Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում

... Ավելին.

Սուրբ և անմահ պատարագ Սուրբ Վարագավանքում:

Հուլիսի 9-ը Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրն էր: Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորները մեկնեցին Նոր Վարագավանք, որտեղ Սուրբ Պատարագ մատուցեց Դիլիջանի հեգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Դիլիջանցիներին միացան նաև ուխտավորներ Իջևանից: Ուխտավորներին ջերմորեն ընդունեցին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը և հավատացյալները: Նոր Վարագավանքում եկեղեցական արարողությունները հազվադեպ են

... Ավելին.

Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու տոների դասակարգումը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ամեն օր նշում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հարության մեծապայծառ տոները, քանի որ յուրաքանչյուր օրվա ժամերգություններում կան ծննդյան և հարության խորհուրդները: Նաև ամեն կիրակի՝ հայտնապես տոնում ենք մեր Փրկիչի արիությամբ՝ մահվան լուծարման և մարդկային բնության փրկության տոնը: Այս ամենից զատ՝ տարին մեկական անգամ, մեծ հանդիսավորությամբ ու վայելուչ ճոխությամբ, տոնում

... Ավելին.



Translate »