Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՄԱՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների Սուրբ Ծննդյան և Ամանորյա միջոցառումների շարքն ամփոփվեց Դիլիջանի տարածաշրջանում։ Դեկտեմբերի 27-ի առաջին տոնական միջոցառումը տեղի ունեցավ Գոշում․ այստեղ էին հավաքվել Խաչարձանի, Աղավնավանքի և Գոշի կիրակնօրյա դպրոցներում ուսանող մանուկները։ Հաջորդ գեղեցիկ միջոցառումը Հաղարծնի միջնակարգ դպրոցում էր՝ Սուրբ Ծննդյան ավետիսը հնչեցրին Հաղարծին և Թեղուտ համայնքների կիրակնօրյաների սաները։ Միջոցառումներին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ

... Ավելին.

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Դիլիջանում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով նաև վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Մեջբերում ենք Սրբազանի խոսքից. «Պատահական չէ,որ այս վարժարանը տեղակայված է սահմանապահ Տավուշում,սա մի նոր լեռնացած իրականություն, մի նոր լեռնացած ճշմարտություն է, որը գալիս է ձեր միջոցով վկայելու

... Ավելին.

Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան գեղեցիկ միջոցառումով

Արդեն նշել ենք, որ Տավուշի թեմում մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը:Առաջիկա 3 տարում նպատակ կա մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա դպրոցներ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է 43 կենտրոնով և 2000 աշակերտով:Դեկտեմբեր 22-ին Դիլիջանի տարածաշրջանում տոն էր, Տավուշի թեմի ամանորյա միջոցառումների

... Ավելին.

Կիրակնօրյա դպրոցը՝ միայն ուրախության վայր. Տավուշի թեմում շարունակվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը

Տավուշի Գոշ, Խաչարձան և Աղավնավանք համայնքներն այսուհետ հոգևոր դաստիարակաության կենտրոններ ունեն: Նոյեմբերի 16-ին այս համայնքներում բացվեցին հերթական Կիրակնօրյա դպրոցները: Գոշի, Խաչարձանի և Աղավնավանքի Կիրակնօրյա դպրոցներին աջակցում են արգենտինաբնակ հայ բարերարներ Արթո և Հիլդա Կալչյանները: Դպրոցները հանձնված են Տեր Սեդրակ քահանա Աղասյանի և Գոշավանքի վանահայր Սամվել վարդապետ Մխիթարյանի հոգևոր խնամքին: Գոշ.«Դուք Մխիթար Գոշի զավակներն եք…»Գոշի Կիրակնօրյա

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակում ե՞ն, հարցնում եմ զինվորականներից մեկինՉէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է:Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են հակառակորդի դիրքերից:

... Ավելին.

Համերգային ուխտագնացություն. Տավուշի թեմում է Տաթևի վանական շունչն ու ոգին

Քառօրյա ուխտով Տավուշի թեմում են գտնվում Տաթևի վանական համալիրի ուխտավորները և երգչախումբը՝ վանքի վանահայր Հայր Միքայելի առաջնորդությամբ: Ուխտավորներն իրենց հոգևոր ճամփորդության մեկնարկն սկսեցին Դիլիջաի Սուրբ Խաչ եկեղեցուց։ Հայր Միքայելը Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Հաղարծին վանական համալիրում, Տաթևի վանքի երգչախումբը համերգով հանդես եկավ Գոշավանքում: Օգոստոսի 30֊ին Հայր սուրբը պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում,

... Ավելին.

Տավուշի թեմի առաջնորդի շնորհավորանքն ու հայրական օրհնությունը Տավուշի մարզի 2015-2016 ուս.տարվա շրջանավարտներին:

Մեծ սիրով և օրհնությամբ ողջունում և շնորհավորում եմ ձեզ այս կարևոր հանգրվանի՝ դպրոցական շրջանն ավարտելու առիթով: Ավարտելով այս շրջանը, զինված զանազան գիտելիքներով և հմտություններով դուք գտնվում եք մեծագույն դպրոց մուտք գործելու նախաշեմին: Ներգրավվելու եք կյանքի զանազան ասպարեզներում՝ ոմանք շարունակելու են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ոմանք ընտրելու են այլ բնագավառներ: Ինչպիսին էլ լինի ձեր ընտրությունը

... Ավելին.



Translate »