Պատարագ
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ. ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆԻՆ․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՁՈՐ
Սահմանապահ Այգեձորում է գտնվում կիսախոնարհ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարերում։
Այսօր՝ Սուրբ Հռիփսիմյանց տոնին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Կիսախոնարհ եկեղեցում, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, մեր աղոթքին, երգին, փառաբանությանը իր կչկչոցով միացել է գետը, ճռվողյունով՝ թռչունները, հովը սոսափյուն է բերում տերևներին և մեր ամբողջական աղոթքը՝ ամբողջ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ միասին, մենք ընծայում ենք տիեզերքի Արարչին։
—–
«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ» – Բագրատ Սրբազան։

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում ենք, որ իրապես Աստծուց ելած և դեպի Աստված ընթացող մարդիկ ենք, անձինք ենք, հավաքականություն ենք՝ մեր կյանքը կլինի հաղթանակների շարունակական ներկայություն՝ խաղաղության, ներդաշնակության, սիրո, բարիքի, հոգևոր և մարմնավոր առողջության մշտամնա ներկայություն»
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ
Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։
Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
—
Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից ընդամենը 70մ հեռավորության վրա։ Վանք բարձրանում ենք միայն զինվորականների ուղեկցությամբ։
Ընդամենը երկու տարի առաջ Խորանաշատի վանք բարձրանալը մեծ ճոխություն էր բոլորի համար։ Այսօր, շնորհիվ բանակային 3-րդ կորպուսի նվիրյալ հրամանատարության, ճանապարհն օր օրի դառնում է ավելի անվտանգ։
Մենք հավատում ենք, որ Խորանաշատի վանքի «ազատագրում»-ը տեղի է ունենում նաև բոլորիս աղոթքների շնորհիվ։
Աղոթե՛նք Խորանաշատի և մեր բոլոր վանքերի վերջնական «ազատագրման» համար։

ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԻՆ. ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ ԳՏՆՎՈՂ 7-ՐԴ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՅՍՕՐ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՍԻՐՈՎ ԷՐ ՇՆՉՈՒՄ
Այսօր՝ Թարգմանչաց տոնին, սահմանապահ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սուրբ Պատարագին մասնակցում էին ինչպես ոսկեպարցիներ, այնպես էլ ուխտավորներ Տավուշի տարբեր ծագերից, մոտակա դիրքերը հսկող զինվորները, ներկա էր թեմի հոգևոր դասը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հակառակորդի հենակետերի ուղղակի հարևանությամբ և միայն այս վերջերս է, որ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ կատարվել։ 7-րդ դարում կառուցված այս տաճարն ընկած է այն շրջանում, որտեղով ժամանակին Մեսրոպ Մաշտոցն է անցել ու սովորեցրել, և պատահական չէ, որ Թարգմանչաց տոնի Սուրբ Պատարագը մատուցվում էր մեծ ուսուցչի ոտնահետքերը կրող ու այսօր կրկին վերածնունդ ապրող այս վայրում։
Բագրատ Սրբազանն իր քարոզում նշեց, որ Մեսրոպ Մաշտոցի, մեր մեծ հայրերի ու նրանց ժառանգների մեծագույն դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում մեր ազատագրության խորհուրդն է․
«Այսօր Թարգմանչաց տոնն է՝ մեր մեծ սուրբերի տոնը, նրանց, ովքեր մեր ինքնությունը կրեցին, պահեցին, զարգացրեցին և փոխանցեցին մեզ։ Նրանք մեր կենսագրության ճանապարհորդության յուրաքանչյուր հանգրվանում մեծագույն դերակատարութուն են ունեցել նախ Աստծուն թարգմանելու իմաստով և ապա՝ մեր ինքնությունը պահելու, զարգացնելու և փոխանցելու մեզ՝ որպես մեծագույն ժառանգություն։
Գրերի գյուտը բոլորովին կապ չունի տառեր ստեղծելու հետ։ Եղիշեն Մաշտոցի վերադարձը Հայաստան Մովսես մարգարեի վերադարձի հետ է համեմատում: Եվ սա ի՞նչ խորհուրդ ուներ իր մեջ․ մի՞թե միայն 36 այս կամ այն ձևով գրված տառերի գյուտ էր այդ․ դա մեր ժողովրդի ազատագրության խորհուրդն էր, այլապես Մաշտոցին չէր համեմատի նրա հետ, ով իր ժողովրդին տանում էր ազատագրության, ով իր ժողովրդին անապատի ճանապարհով տանում էր դեպի ավետյաց երկիր։ Ինչպես Մովսեսը, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցն էր առաջնորդում ժողովրդին դեպի ազատագրություն այն մեծասքանչ հերոսությամբ, որ գրերի գյուտն է։ Այդ պատճառով ենք ասում, որ այսօր մեր ինքնությունը վերագտնելու ու վերջնական ազատագրման տոնն է»։
«Այդ շրջանում պարզապես անվանական պետություն գոյություն ուներ․ ընդամենը մի քանի տարի անց այլևս չկար այդ թագավորությունը՝ դավաճանությունների ու խաբեությունների, անարդարությունների պատճառով։
Որևէ ժամանակ Աստծու օրենքից շեղումը մեզ տարել է անկումների՝ թե՛ անձնական և թե՛ հավաքական։ Եվ մեր թարգմանիչ հայրերը հենց այդ ալիքի դեմ կարողացան կանգնել, այդ հոսանքը փոխել, այդ ճանապարհը ցույց տալ, այդ կամուրջը կամրջել, որը ոչ մի տեսակի զենքով, ոչ մի հզոր ուժերով չկարողացավ հաղթահարվել այս ողջ ընթացքում։
Մեր 1500-ամյա մշակույթը մենք անընդհատ փչացնում ենք, փչացնում ենք ու քայքայում մեր անտարբերությամբ, հարաբերություններով, սակայն այն այնքան հարուստ է, որ չի վերջանում։ Ժամանակ առ ժամանակ Աստված անձեր, անհատներ կամ խմբեր է դուրս բերում մեր միջից, որոնք անընդհատ վերանորոգում են։ Մեր հայրերն անընդհատ այնքան ամուր ու մաքրությամբ են հաստատել, այնքան Աստվածային շնորհ ու օրհնություն են դրել մեր կենսագրության մեջ, որ այն չի փչանում ու չի ավարտվում։ Նրանք առանց բանակների, առանց որևէ համակարգերի այս հրաշքն են ստեղծել․ գնացել են ճիշտ սրտին՝ ինքնությանը՝ մաքրելու, զուլալացնելու, ամրացնելու այն և այդպիսով ապրելու չափանիշ սահմանելու»։
Սահմանագլխին կանգնած Սբ․ Աստվածածին եկեղեցին էլ կարծես վերազարթոնքի այդ տևական զորության մարմնավորումը լինի, որ երկար դադարից ու լքվածությունից հետո մի շարք նվիրյալ անձանց շնորհիվ այսօր կրկին իր նախկին շքեղությանն ու գեղեցկությանն է դարձել՝ սիրով ու ջերմությամբ առլեցուն․
«Այս տաճարն էլ ամիսներ առաջ կարծես այդ նույն քայքայման հետևանքը լիներ, և այս տաճարի ուրախության, ջերմության այսօրվա տեսքը, որ շատերիս սրտերին էլ նույն զգացումն է տվել, թո՛ղ որ մեր Տավուշ աշխարհի նոր կյանքի, վերանորոգման ու վերազարթոնքի խորհրդանիշը լինի։ Մենք մեր տունը մեր ձեռքերով քար առ քար, հոգի առ հոգի կառուցելու ենք։ Իրար հետ ձեռք ձեռքի են գնում հոգին և քարը։ Չկա հոգին՝ քարը գոյություն չունի, և այդպես է լինելու մեր ամբողջ ճանապարհորդությունը»։
Բագրատ Սրբազան, Ոսկեպար

Տոն Սրբոց Վարդանանց. Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու մոտ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց
«Մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, և մայր` Առաքելական Կաթողիկե Եկեղեցին, և թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով` մեզ սրանից չբաժանի» (Եղիշե):
Այս տարի փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում նահատակության պսակն ընդունեցին հայոց ութ մեծամեծ նախարարներ և 1036 զորականներ՝ «վասն հավատո և վասն հայրենյաց»:
Տոնի առթիվ այսօր Անաղբյուր գյուղի Սուրբ Վարդանանց անունը կրող եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Ակնաղբյուրի այս եկեղեցին կառուցված է «Վարդանի ծառ» կոչվող կաղնու մոտ, որը Վարդան Մամիկոնյանը տնկել է 450թ.՝ մոտակայքում գտնվող Խաղխաղ վայրում պարսկական զորքերին ջախջախիչ պարտության մատնելուց հետո:
Տեր Հայրը նշեց, որ Սուրբ Վարդանանց պատերազմը շարունակվում է առ այսօր, և մենք էլ, Վարդանանց սրբերի բարեխոսությամբ, պիտի հաղթող լինենք հոգևոր պատերազմում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել. ո´չ հրեշտակները, ո´չ մարդիկ, ո´չ սուրը և ո´չ հուրը, ո´չ ջուրը և ո´չ էլ որևէ այլ դառն հարված…». հազար հինգ հարյուր տարի առաջվա հավատքի այս խոստովանությունն է մեզ բերել- հասցրել քսանմեկերորդ դար, և այսօր մենք էլ ենք մարտահրավերների առաջ: Այսօր չկան պարսից սուրը, փղերը, զորքը, որ բացահայտ գալիս էին մեզ վրա, սակայն Վարդանանց պատերազմն առ այսօր շարունակվում է: Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք, և փորձում ենք ամուր պահել այն հավատքը, որից մեզ ոչինչ չի կարողացել հետ պահել»:

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնություն Սուրբ Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի սրբի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին արժանապատիվ Տեր Սմբատ, Տեր Սիմեոն և Տեր Թորգոմ քահանաները, ուխտավորներ տարբեր բնակավայրերից:
Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգիս զորավարը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Նա իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում էր մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու հայացքն ուղղված է դեպի իր մայր Սուրբ Սարգիսը, որտեղ պահվել է սրբի մասունքը: Այն, գտնվելով մի քանի կիլոմետրի վրա, դուրս է այսօրվա մեր հայրենիքի սահմաններից: Անդրադառնալով այս հանգամանքին, Բագրատ Սրբազանը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում այս քաղաքը և այս տարածաշրջանը կրկին բարձրագույն աստիճանով, իր ժողովրդի տներն ու սրտերը մտած հավատքի ճշմարտությամբ ի վերջո կկարողանա վերադարձ ունենալ դեպի այն սկիզբը, որից ծնվել է որպես Մաշտոցի հոգևոր քարոզչության զավակ ու ժառանգ, որպես Սուրբ Սարգսով ապրած ու զորացած ժողովուրդ:
«Մեր Տերն ասում է. «Իմ պատճառով բոլորդ ատվելու եք»: Չի լինելու մեկը, որ սիրված լինի Իմ պատճառով, այլ ատվելու եք. հարձակվելու են ձեզ վրա, բաժանումներ են լինելու ձեր ընտանիքներում, ձեր հարազատների, բարեկամների մեջ. այդ բոլորը Իմ պատճառով: Որովհետև այն, ինչ դուք ընդունելու եք որպես հետևորդներ, բարձրագույն Ճշմարտությունն է և ոչ բոլորին է հասանելի: Եվ այդ պատճառով էլ առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ. մեր պատերազմը հոգու պատերազմ է, մեր պատերազմը այն պետությունների և իշխանությունների հետ է, ովքեր չարիքի գործիք են. նրանք, ովքեր կարողանում են քայքայել ու փչացնել կյանքը թե՛ մարդկանց մտքում, թե՛ հոգում և թե՛ նաև խաթարել մարդու բնական ձգտումը դեպի հավիտենականություն: Եվ այդ պատճառով էլ ասում է. «Ձեր ոտքերը թող խաղաղության Ավետարանի մեջ լինեն, բայց այս ամենի վրա առեք հավատի վահանը, փրկության սաղավարտը և Հոգու սուսերը, որ Աստծո Խոսքն է»։
«Սուրբ Սարգիսը նահատակությամբ կնքեց իր կյանքը, բայց մինչև նահատակությունը ավիրեց ու ոչնչացրեց մարդկանց ստեղծած պաշտամունքային արժեքները, որ կոչվում էին կուռքեր: Ավիրեց, և վճարեց իր կյանքով: Մենք էլ ենք այդպես լինելու. կամ ապրելու ենք հարմարված մեր սահմանափակ իրականության հետ և մեջ, կամ պատռելու ենք հարմարվելու բանտը, դուրս ենք գալու այդտեղից՝ ազատությանը վայել այդ մեծ ճախրանքն ու սխրանքն ունենալու, որի համար էլ, հավանաբար, մեր կյանքը կլինի նահատակության կյանք կա՛մ ֆիզիկապես, կա՛մ հոգեպես»:
Հավարտ Սուրբ Պատարագի Բագրատ Սրբազանը կատարեց նաև երիտասարդների օրհնության կարգ՝ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նրանց կյանքերում Աստծո առաջնորդություն ու Աստվածային սիրո լեցունություն խնդրելով:

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում
Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը:
Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ:
Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանայնը: Բագրատ Սրբազանը նաև օրհնեց եկեղեցում ներկա գտնվող զինվորներին՝ խնդրելով սրբի բարեխոսությունը նրանց համար, որպեսզի կարողանան ամուր ու անառիկ պահել մեր Հայրենիքի սահմանները:
«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13)

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ հակառակորդի դեմ դիմաց. Այգեպար
Սահմանապահ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցը ողողված էր խաղաղությամբ ու սիրով: Այսօր՝ փետրվարի 5-ին, այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին այգեպարցիներ, ինչպես նաև բնակիչներ Բերդի տարածաշրջանի այլ բնակավայրերից:
Այգեպարցիների համար սահմանապահ լինելու իրականությունն ամենօրյա կյանքով է արտահայտվում: Այգեպարում տներն ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են, մանկապարտեզն ու դպրոցը՝ 700 մետր, և այս առումով այն ամենաթիրախային համայնքներից մեկն է: Գյուղը հիմնադրվել է 1937 թվականին, և մինչև այժմ Այգեպարում երբեք Սուրբ Պատարագ չէր մատուցվել: Այս համայնքի հոգևոր հովվությունն իրականացնող Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքով՝ սահմանագծին ապրող ժողովուրդը վկայում է իր կյանքով և արժանի է լավագույնին. «Այսօր մենք կանգնած ենք հակառակորդին դեմ հանդիման, և դրանով վկայում ենք, որ այստեղ մենք ենք՝ մեր տեսակով, մեր դիմագծով, մեր հավատքով: Այստեղ ապրում են հայ քրիստոնյաներ, այստեղ ապրում է Խաչյալ Փրկչին հավատացող ժողովուրդ»:
Սուրբ Պատարագի խորհրդի օրհնությունը ողջ գյուղում տարածվեց Այգեպարի միջնակարգ դպրոցի՝ դիրքերին նայող պատուհաններից մեկի առջևից: Իր քարոզում թեմակալ առաջնորդը խոսեց Ավետարանի այսօրվա պատգամի մասին.
«Այսօր Ավետարանը խոսում էր փոթորկի մասին, և ապա՝ անհանգստացած մարդկանց կողքին Մեր Տիրոջ հայտնվելու, այդ ծովը զսպելու, ալիքների վրայով քայլելու, իշխանություն ունենալու, և Իր հետևորդներին մի հստակ պատգամ տալու մասին, ասելով՝ «Ես եմ, մի՛ վախեցեք»: Ես հավատում եմ, որ մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ մենք տեսել, բայց շատ հաճախ չենք զգացել մեր Տիրոջ զսպող ներկայությունը, ով անընդհատ մեզ ոչ միայն շշնջում է, այլև հռչակում է, ասելով՝ «Մի՛ վախեցեք, Ես Եմ»:
«Այս խոսքերն են մեզ այսօր Այգեպար բերել, և այս արտահայտությունն է, որ ձեր կյանքի իմաստն ու առանցքն է կազմում: Դուք այս համայնքում ապրում եք առանց պարտադրանքի: Կյանքի ծովի փոթորիկների ալիքների միջից ձեր հայացքն անընդհատ ուղղում եք դեպի այն մեծ տեսիլքը, որով հայտնվում է մեր Տերը, ասելով՝ «մի՛ վախեցեք, Ես Եմ»: Սա անում եք մեծով ու փոքրով, ավագից մինչև կրտսեր: Սա անում եք այս դպրոցում կրթվելով, ձեր ամենօրյա կյանքը շահեցնելով, ստեղծագործելով, փորձելով ելքեր գտնել նաև մեզ այսօր պարտադրված իրավիճակից:
«Դուք իրոք քաջ ու հերոսական ժողովուրդ եք, որովհետև դուք Աստծո խոսքերը ոչ միայն խոսքով, այլ ամենօրյա կյանքով եք ապրում, ամեն պահ լսելով՝ «մի՛ վախեցեք, Ես, Եմ»:
Բագրատ Սրբազանը նշեց, որ այգեպարցիների հավատքի ու քրիստոնեական ինքնության մեծագույն արտահայտությունը նրանց ամենօրյա կանքն է այստեղ. «Չեմ ուզի, որ մեր երեխաները խոսեն կռվից, պատերազմից, փամփուշտից ու հրացանից: Չեմ ուզի, որ կրակոցից չվախենան: Բայց ստիպված ենք եղել, դուք եք ինքներդ ձեզ ստիպել: Դա հայրենիքի տեր լինելու և ձեր քրիստոնեական ինքնության լավագույն արտահայտությունն է, որի համար ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ մեզ այսպիսի ժողովուրդ է պարգևել: Որպես այս թեմի առաջնորդ՝ այսօր նաև երախտագիտության զգացումով եմ ոտք դրել այս համայնք՝ այսօրվա Սուրբ Պատարագը որպես երախտագիտության Պատարագ ընծայելու ձեզ»:
«Թող լռեն բոլոր տեսակի ատելության ձայները, լսելի լինեն միայն խաղաղության ավետիսները, ու մեր ականջներում ու սրտերում անդադար հնչեն մեր Տիրոջ խոսքերը, որ ասում է՝ «մի՛ վախեցեք, Ես Եմ»:
Սուրբ Պատարագից հետո կատարվեց նաև Ջրօրհնեքի արարողություն, և խաչքավոր դարձավ պարոն Գագիկ Ադամյանը: Ապա օրհնված ջուրը բաժանվեց այգեպարցիներին՝ իրենց տները տանելու:

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց
Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս համայնքում. գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճը լեցուն էր: Պատարագին մասնակցում էին նաև արժանապատիվ Տեր Արամ, Տեր Աբել քահանաները, Բերդի տարածաշրջանի տարբեր համայնքների բնակիչներ, ինչպես նաև Պառավաքարում արդեն տևական ժամանակ գործող «Սրբոց Թարգմանչաց» անունը կրող կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սաները:
Բագրատ Սրբազանն իր քարոզում նշեց, որ այս Սուրբ Պատարագի միջոցով Քրիստոսով հաստատված, Լուսավորչի և իր ժառանգների միջոցով մեզ փոխանցված հավատքի խորհուրդն է կենդանանում Պառավաքար համայնքում.
«Տավուշ աշխարհ գալու առաջին իսկ օրվանից մեր նպատակը, ցանկությունը և ուխտը մեկն է եղել՝ մեր Քրիստոս Աստծուն տանել յուրաքանչյուր տուն, հասկանալ, որ մեր կյանքը միայն կենցաղի աստիճանի վրա չի գտնվում. մեր կյանքը ավելի բարձր թռիչքների կյանք է, Աստվածային կյանք է, և դուք՝ ապրելով այս սահմանագոտում, արդեն իսկ ձեր կյանքով վկայում եք այդ մասին: Դուք արդեն ունեք այդ Աստվածային կյանքի համի, բույրի ու ներկայության ներքին ծանոթությունն ու ճանաչողությունը»:
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ նպատակը պառավաքարցիներին ևս մեկ անգամ ծանոթություն բերելն ու հնարավորություն տալն է: «Ես եկել եմ նաև շնորհակալություն հայտնելու, և օրհնելու, որ Աստված ձեզ անսասան պահի, երբեք տրտմության, հուսախաբության առիթ չունենաք, այլ ձեր կյանքը լինի ստեղծագործ, խաղաղության ու Աստծո առաջնորդության կյանք»:
Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, խաչքավոր դարձավ պարոն Արթուր Բուլղադարյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին շարունակվում է Տավուշի ողջ սահմանագծով Սուրբ Պատարագների մատուցումը: Վաղը Պատարագ կմատուցվի սահմանապահ Այգեպար համայնքում, հաջորդիվ նաև՝ Այգեհովիտ, Վազաշեն, Ազատամուտ, Բերքաբեր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Ոսկևան, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան համայնքներում: