Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

սահման

ԱՐՑԱԽ․ ԳԱՆՁԱՍԱՐ

Մեր վանքերով լեռնապահ, Անհաղթելի մի բուռ աշխարհ: ․․․ Ուխտագնացություն Արցախ․ Բագրատ Սրբազանը և Գանձասարի վանահայր Հայր Սահակը։

... Ավելին.

ՀԱԿՈԲԱՎԱՆՔԸ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՏԿԵՐԸ

Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։ Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն

... Ավելին.

ԱՄԱՐԱՍ՝ ԱՐՑԱԽԻ ՉՀԱՆՁՆՎՈՂ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Հայաստանում քիչ են պահպանվել Սրբերի գերեզմաններ։ Դրանցից մեկը՝ 338թ-ին նահատակված Սուրբ Գրիգորիսի գերեզմանը գտնվում է Ամարասում։ Սուրբ Գրիգորիսը Հայոց Լուսավորչի՝ Գրիգորի թոռն էր։ Ամարասն այսօր մեր սահմանապահ վանքն է՝ իր ամրաշինություններով, որոնք մինչև օրս

... Ավելին.

ԽՈՐԱՆԱՇԱՏ 800․ ՈԳԵՂԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ

Այս տարի տոնում ենք միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Այս առիթով Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Խորանաշատի վանքում 1224թ-ին ստեղծված Ավետարանը կտեղափոխվի Խորանաշատի վանք։ Այսօր Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված ձեռագրերի նմուշներ։ Սրանով ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված

... Ավելին.

Ամանորի գիշերը Բագրատ Սրբազանը մեր զինվորականների հետ էր

Հայոց բանակն ու Հայ Եկեղեցին բնական դաշնության մեջ են. միասին թե՛ պատերազմական և թե՛ խաղաղ օրերին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս Ամանորի գիշերն էլ Բագրատ Սրբազանը մեր զինվորականների հետ էր։

... Ավելին.

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ՝ մեր սերը, հավատարմությունը, պատրաստակամությունը, նվիրումը վստահությամբ տանելով մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք միայնակ երբեք չեն եղել ու չեն էլ լինելու, և որ հաղթանակները կգա՛ն մեր տուն այցելության։

... Ավելին.

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին․ «Տերը ասում է՝ ես չեկա պաշտոն ստանալու, եկա պաշտելու, չեկա ծառայություն ստանալու, եկա ծառայելու։ Եթե սա ճիշտ է մեր Տիրոջ համար, ուրեմն բազմապատիկ, հարյուրապատիկ ճշմարտություն է յուրաքանչյուր մարդու համար, ով ինքն իրեն տրամադրում է ծառայության։ Անկեղծ ասած՝ յուրաքանչյուր մարդու, ով որևէ աստիճանի ծառայության է

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։

... Ավելին.

Պառավաքարում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի հիմնօրհնեքը` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Մարգարյանի հիշատակին

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ, Վահրամ Մարգարյանի նախաձեռնությամբ և նվիրատվությամբ` այսօր` դեկտեմբերի 17-ին, կայացավ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում Սուրբ Կարապետ մատուռի հիմնարկեքի արարողությունը:

... Ավելին.



Translate »