Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. «Տավուշն ունի չքնաղ բնություն, հերոս սահմանապահ ժողովուրդ» Նարեկ Սահակյան, Բաղանիսի գյուղապետ

Առաջին տարին չէ, որ մասնակցում եմ: Դրական լիցքեր ունեմ, ոգևորությունս այնքան մեծ է, որ ամբողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը խոսում են Հաղարծնի շաբաթի մասին: Ամենակարևորն այն է, որ այս միջոցառումը տարածվել է մարզի տարածքի սահմաններից ու նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ սա շարունակական է լինելու, քանի որ ունենք Բագրատ Սրբազանի նման Տավուշի թեմի առաջնորդ: Ես միշտ ասել եմ, որ անձի գործոնը շատ կարևոր է ցանկացած ոլորտում ու հենց հոգևոր ոլորտում Բագրատ Սրբազանի դերն ու նշանակությունն ուղղակի անգնահատելի է:

Սահմանապահ Բաղանիսում և մյուս Բաղանիսատիպ գյուղերի բնակիչներն ի ծնե սահմանապահ են, դա մեր կոչումն է: Մենք պարտավոր ենք մեր զինվորին, մեր բանակին սիրել, քանի որ բանակը մեր ծոցից է ծնվել, մեր ժողովուրդն է բանակը ծնել: Մեր զինվորը երրորդ հանրապետության թիվ մեկ երաշխիքն է: Հայաստանի Հանրապետության ամենակայացած պետական կառույցը, մեր ազգային բանակն է:

Տավուշն ունի չքնաղ բնություն, հերոս սահմանապահ ժողովուրդ: Բոլորին մաղթում եմ բարձր տրամադրություն, ակտիվ մասնակցություն: Ով ծանոթ չէ հայկական ավանդույթներին, կարող են գալ այստեղ ու ծանոթանալ դրանց:

 

Translate »