Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հոգևոր շտեմարան

Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն: — Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք,

... Ավելին.

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում

... Ավելին.

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ

Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։ Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ — Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից

... Ավելին.

Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան

«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու,

... Ավելին.

ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍԸ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Պատճառը մեկն է. այն խորհրդանշում է սերը՝ համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն ու վեհը: Սերը դա այն կենսական զգացմունքն է, որը մարդը զգում է տարին տասներկու ամիս և ամիսը երեսուն օր, սակայն այս տոնն իր խորհրդով հուշում է մեզ՝ յուրաքանչյուրիս, այդ օրը տարբերակել տարվա մյուս

... Ավելին.

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ: ՃԱՌ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ

     Սովորաբար, մեզ ոչինչ այնպես չի միավորում և բաժանում իրարից, ինչպես նախանձն ու անբարյացակամությունը, դաժան մի ախտ, որ կատարելապես աններելի է և շատ ավելի ծանր, քան չարի արմատը` արծաթասիրությունը: Իրոք, արծաթասերը գոնե ուրախանում է այնժամ, երբ ինքն է ստանում, իսկ նախանձը միայն այն ժամանակ է ուրախանում, երբ ուրիշները չեն ստանում` ուրիշի անհաջողությունը համարելով իր

... Ավելին.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Է

 Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ Բան Է Ա Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների, Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ, Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ, Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների դեմ ցույց պիտի տամ

... Ավելին.

ՄԵԾ ՊԱՀՔ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Տնտեսի Կիրակին էր այսօր…մեր ավանդությամբ Անիրավ Տնտեսի իսկ այլ եկեղեցիների ավանդությամբ Իմաստուն Տնտեսի…երկուսն էլ ճշմարիտ են պայմանավորված, թե ինչ տեսանկյունով ենք դիտարկում…բայց խոսքս այս մասին չէ… Տնտեսի առակի մեխը հաշվետվությունն է՝ համարատվությունը: Սա մարդու Աստվածադիր բնական զգացումն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու արարման պատմության և նրա ընտրողության Աստվածապարգև շնորհի հետ: Մենք ընտրողություն ենք կատարում

... Ավելին.

Աստվածաշունչը մեր կյանքում ՄԱՍ 5

Տավուշի թեմում կյանքի է կոչվում «Աստվածաշունչը մեր կյանքում» հեռուստատեսային քարոզների շարքը՝ Իջևան ՀԸ-ի հետ միասին:

... Ավելին.



Translate »