Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մանկան ժպիտ Տավուշից

ԱՅԳԵՁՈՐՑԻ 45 ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՕՋԱԽ ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբերի 14-ին սահմանապահ Ոսկեպար գյուղում հերթական կիրակնօրյա դպրոցը բացվեց։ Կիրակնօրյա դպրոցի ոսկեպարցի սաների համար սա իսկական տոն էր․ դասասենյակում մի խումբ լուսավոր մանուկներ էին հավաքվել՝ իրենց ելույթներով դպրոցի բացումն ազդարարելու ու հյուրերին ողջունելու։ Փոքրիկ միջոցառման ավարտից հետո Տավուշի թեմի առաջնոր Բագրատ Սրբազանը երեխաների հետ զրուցեց մեր Թարգմանիչ հայրերի ու Թարգմանչաց տոնի խորհրդի մասին՝ նշելով, որ

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

Մեր փոքրիկ երգիչներն առաջին անգամ երգեցին ամբողջ պատարագը. խմբավար Քրիստինե Շերոյանի գլխավորությամբ «Տավուշի դեսպաններ» երգչախմբի հրաշամանուկները Տիրամոր վերափոխման տոնին իրենց հրեշտակային ձայներով ողողեցին ողջ Հաղարծինը:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Օր 4. Մանուկների օր

Մանուկների օրը ելույթ ունեցավ Տավուշի թեմի մանկապատանեկան և Բերդի երգչախմբերը. Հաղարծինը կրկին լցվեց մանկական ձայների մաքուր ելևէջներով: Մեր փոքրիկ հյուրերի շարքում էին Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները: Նրանք նկարչության բաց դաս արեցին Հաղարծնում: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի սաները ֆլեշ-մոբ էին նախապատրաստել: Ներկայացնում ենք նաև մի հատված Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի այսօրվա

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

ԶԱՏԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրն արդեն կայացած իրողություն է ՏաՀույսում :  Տավուշի թեմի բոլոր 43 դպրոցներում ընթանում են զատկական միջոցառումները: ՏաՀույսի ամեն անկյունից մեր Տիրոջ Հարության Ավետիսը լսվում է մանկան շուրթերից: Երեխաների շուրթերից հնչող մանկական աղոթքներով լցվել է այս հրաշք կրթական հաստատությունը` Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը,որը գտնվում է Իջևանի թիվ 1 դպրոցում։ Այսօր Սուրբ Հարության տոնին նվիրված

... Ավելին.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին

– Շնորհավոր Սուրբ Ծնունդ, ՀԱՅՐԻ՛Կ Ահա այսպիսի խոսքերով Ամենայն Հայոց Հայրապետին անակնկալ մատուցեց փոքրիկ Ալվինան, Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը: Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված: Կյանքի և մահվան խաչմերուկում ապրող մանուկների համար երկօրյա տոն էր: Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ

... Ավելին.

Երեխաներին պետք է պատրաստել ապագայի համար

«Երեխաներին պետք է պատրաստել ապագայի համար. ինչպիսին կլինեն նրանք, այնպիսին էլ՝ ապագան». Բագրատ Սրբազան Գյուղ Իծաքար

... Ավելին.



Translate »