Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Տավուշ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇԸ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է

Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի սահմանագիծը և այդ սահմանագծի բնակավայրերը: Սահմանային գյուղերում կատարված իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ ունենալու նպատակով, այսօր կապվել ենք սահմանապահ Չինարիի, Վազաշենի, Այգեհովիտի, Ոսկևանի, Բերքաբերի, Կոթիի և Բաղանիսի համայնքապետերի հետ. Սահմանապահ Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը  նշեց, որ վերջին օրերին սահմանում

... Ավելին.

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ՝ «ԼՈՒՅՍ ՄԱՆԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տավուշ գյուղում իրական տոն էր. «Լույս մանկանց» ծրագրի սաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել՝ նվիրված Վարդավառի տոնին: Միջոցառմանը ներկա էին «Լույս մանկանց» ծրագրի հովանավորները Դանիայից, ինչպես նաև՝ հայաստանյան գործընկերները: Ներկա էր Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Կային ներկաներ հարակից համայնքներից: Միջոցառումն ավարտվեց սպորտային խաղերի մրցույթով՝ Տավուշի, Այգեձորի, Նորաշենի աշակերտների մասնակցությամբ:

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՊԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ ԿԱ

Պահապանները նորոգեցին, կահավորեցին և բացեցին հերթական խաղաթաքստոցն այս անգամ՝ Այգեպարում: Միջոցառումն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպս. Գալստանյանի աղոթքով: Այգեպարի մանկապարտեզի մանուկների պահապանները եղան մանկապարտեզում, երգ ու պարով բացեցին երեխաների համար նախատեսված ինքնատիպ խաղասենյակն ու միմյանց մաղթեցին, որ թեև նրանք այսուհետ ունեն թաքստոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով ու ժամանցային խաղալիքներով, բայց թող որ երբեք այն

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Խաղաղության կոչը՝ սահմանից աշխարհին… Երգչախումբն արդեն երկրորդ անգամ մեծ բեմում է: Մանկապատանեկան երգչախմբում են Տավուշի սահմանապահ Կոթի, Վազաշեն գյուղերի և Բերդ ու Իջևան քաղաքների երեխաները: Համերգը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  աղոթքով:  

... Ավելին.

ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ

Հզոր բանակի, հաստատուն դիրքերի ու անկոտրում զիվորի իրական արժեքը միայն սահմանին է լավագույնս գիտակցված, զգալի ու շոշափելի դառնում․․․ Սահմանապահ Բերդավանում հունվարի 28-ին մեծ շուքով տոնախմբվեց մեր բանակի կազմավորման 26-ամյակը։

... Ավելին.

ՏՈՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ՎԿԱՆԵՐԻ

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյանի՝ սրբի անունը կրող եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին Տավուշի տարբեր տարածաշրջանների հոգևոր հայրերը, ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետը, ավագանու անդամներ, զինվորականներ, ուխտավորներ այլ բնակավայրերից։ Սուրբ Սարգիս զորավարը իր որդու`

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 75 ԵՐԵԽԱՆԵՐ

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19) Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։ Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս

... Ավելին.

Մեր գյուղի եկեղեցին․ Մովսես

Փոքրիկ սահմանապահների անսահման մեծ մտքերը Հերոսական Մովսես Շողակաթ ՀԸ-ի «Մեր գյուղի եկեղեցին» հաղորդաշարի հերթական թողարկումը Մովսեսի Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին է․ պատմում են մովսեսցի մանուկները։

... Ավելին.



Translate »