Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Տավուշ

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ… Բագրատ Սրբազանի խոսքը ՀՀ անկախության 30-ամյակին

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ: 1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես

... Ավելին.

Շնորհավո՛ր տոնդ, ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

Շնորհավո՛ր տոնդ, ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

... Ավելին.

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

... Ավելին.

Մեր սիրելի Արսենին ճանապարհեցինք Հառիճավանք` ուսանելու Ս. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոցում

Մեր սիրելի Արսենին ճանապարհեցինք Հառիճավանք` ուսանելու Ս. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոցում։ Տնից հեռու՝ նոր տուն ես ձեռքբերում, սիրելի՛ Արսեն։ Աստված քեզ պահապան, մեր տղա։ ․․․Արսենը Տավուշ գյուղից է և մանկուց ծառայում է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

... Ավելին.

Հայրենիք ենք կորցրել։ Հայրենիքի վերականգնումը կլինի այն հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում

Մենք իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության: Մենք միայն մեր տղաներին չենք ճանապարհել արքայություն, մեր տղաներն անմահ են, մենք Հայրենիք ենք կորցրել։ Հայրենիքի վերականգնումը կլինի այն մեծ հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում, և կլինի այն մեծ նվերը մեր անմահներին, ովքեր գնացել են հաղթանակի տեսիլքով, ովքեր մեզ նման պարտություն չեն տեսել, դառնությունը

... Ավելին.

«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին

Սիրելիներ, «Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով: Այս Հուշամատյանի էջերից՝ ինչպես երկնքից, իրենց լուսավոր և պարտադրող հայացքներով նրանք նայում են մեզ՝ աչք առ

... Ավելին.

«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը․ Բագրատ Սրբազանի խոսքը «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսին

Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում անմահացած 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի և Արցախյան առաջին ազատամարտում նահատակված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: Տղաներից երկուսը՝ Շիրակ Գասպարյանը և Սուրեն Մելիքբեկյանը Տավուշի զավակներ են։ Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական և

... Ավելին.

Կիրակնամուտը սահմանապահ Խորանաշատի վանքում

Ինչպես Մեծ Պահքի շրջանի յուրաքանչյուր շաբաթ օր, այս շաբաթ ևս Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու հավատացյալները միաբանվեցին թեմի վանքերից մեկում, այս անգամ՝ Խորանաշատում։ ․․․Խորանաշատի վանքի հիմնադիր Վանական վարդապետը Մխիթար Գոշի աշակերտն էր։ Վանքը միջնադարի խոշոր վարդապետարաններից էր։ ․․․Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, Ողորմեա՜ մեզ։

... Ավելին.



Translate »