Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Պատարագ

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

«Այն օրերին, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս էր գալիս Խոր Վիրապից, Հայաստան աշխարհն իր արքայի գլխավորությամբ ընտրեց Աստծո ճանապարհը, ընտրեց Քրիստոսի ճանապարհը։ Մեկ անգամ և ընդմիշտ կատարված ընտրանք էր սա. սա գիտակցված ընտրանք էր: Դա տեղի ունեցավ հայոց արքայի գլխավորությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ամբողջական ընտրությամբ։ Այս ընտրությունը կատարվեց ի հակակշիռ բոլոր տեսակի երևույթների՝ արևմուտքից,

... Ավելին.

Պատարագ Սրբոց Գայանյանց տոնին․ Սահմանապահ Ոսկեվան

Այսօր՝ Սրբոց Գայանյանց տոնին, սահմանապահ Ոսկեվանի Սուրբ Գայանե եկեղեցում բարեխոսական աղոթքի կանգնեցինք․ Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ «Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ,

... Ավելին.

Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սրբոց Հռիփսիմյանց տոն

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8) Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։ Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն: — Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք,

... Ավելին.

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում

... Ավելին.

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ

Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։ Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ — Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից

... Ավելին.



Translate »