Տեր Հրայր քահանա Բեջանյան
Տեր Հրայր քահանա Բեջանյան (ավազանի անունը` Աշոտ)
Ծնվել է 1965թ-ի փետրվարի 13-ին Տավուշի Լճկաձոր գյուղում:
1972-1982 թթ. սովորել է Այրումի միջնակարգ դպրոցում:
1982-1987 թթ. սովորել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումում։
1983-1985թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։
1986թ-ից ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
1988-1991թթ․ սովորել է Հաղպատավանքի դպրանոցում։
1991 թ-ի ապրիլի 14-ին, ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և կոչվել ծառայության Գուգարաց թեմում՝ որպես Հաղարծնի հոգևոր սպասավոր։
2015թ-ին կոչվել է ծառայության Տավուշի թեմի Նոյեմբերյանի շրջանում։
1991թ-ի մայիսի 14-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2004թ-ի փետրվարի 17-ին արժանացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունքի։
Տեր Հրայրի երեցկինն է Ազգուշ Գրիգորյանը, ունեն երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր։