Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։ Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ

... Ավելին.

2020թ-ի վերջին կիրակնօրյա Պատարագը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այո, Աստված անփոփոխ մեզ հետ Էր, Է և լինելու Է։ ․․․ Մենք պարտվել ենք մեղքին և շարունակում ենք պարտվել, քանի դեռ այս փողոցը (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակա տարածքն այս օրերին դարձել է բացօթյա շուկա – խմբ․) մեր հայելին է լինելու, մեր պատկերն է լինելու, մեր զգացումների աշխարհն է լինելու, մեր հոգեկերտվածքն է լինելու,

... Ավելին.

Սրվեղի պատմական վանքն այսօր կրկին շնչում է աղոթքով․ Սուրբ Պատարագ Սրվեղի վանքում

Այսօր Սրվեղի վանքում Սուրբ Պատարագ մատուցեց Իջևանի հովվության հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։ Վանքը գտնվում է Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բարձունքին։ Այգեհովիտ համայնքը, Այգեհովիտի պատանյաց միությունը սիրով հյուրընկալեց Իջևանի տարածաշրջանի մյուս համայնքներից ուխտաբար այցելած պատանիներին։

... Ավելին.

Պատարագ Սրբոց Գայանյանց տոնին․ Սահմանապահ Ոսկեվան

Այսօր՝ Սրբոց Գայանյանց տոնին, սահմանապահ Ոսկեվանի Սուրբ Գայանե եկեղեցում բարեխոսական աղոթքի կանգնեցինք․ Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ «Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ,

... Ավելին.

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ. ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆԻՆ․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՁՈՐ

Սահմանապահ Այգեձորում է գտնվում կիսախոնարհ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարերում։ Այսօր՝ Սուրբ Հռիփսիմյանց տոնին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Կիսախոնարհ եկեղեցում, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, մեր աղոթքին, երգին, փառաբանությանը իր կչկչոցով միացել է գետը, ճռվողյունով՝ թռչունները, հովը սոսափյուն է բերում տերևներին և մեր ամբողջական աղոթքը՝ ամբողջ

... Ավելին.

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ

Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։ Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ — Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց, եւ Տէր Ինքն ի վերայ ջուրց բազմաց․․․ Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։ Նաև Աստվածհայտնության տոնն է՝ հիշատակվում է Քրիստոսի մկրտությունը, երբ Հայր Աստված վկայեց․ «Դա է Իմ սիրելի Որդին» ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Հունվարի 5-ին Հաղարծնում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Պատարագը երգում էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, խորանին էլ ծառայում էին փոքրիկ դպիրները։ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը ճանապարհորդության պատմություն է՝ մոգերի անցած ճանապարհը, աստղի ճանապարհը․ «Մոգերը երկար ճանապարհ անցան՝ գալու-հասնելու այն վայրը, որտեղ առաջնորդել էր իրենց աստղը։ Մարդու և

... Ավելին.

ՏՈՆ ՍՐԲՈՑՆ ՈՐԴՒՈՑՆ ՈՐՈՏՄԱՆ․ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Որոտման որդիների՝ Հակոբոս առաքյալի ու Հովհաննես ավետարանչի հիշատակը։ Տոնի առթիվ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Պատարագին ներկա էին Տավուշի թեմի ողջ հոգևոր դասը, երեցկանայք, ինչպես նաև զանազան ոլորտներում թեմին իրենց ծառայությունը բերող մարդիկ։ Բագրատ Սրբազանի խոսքերով՝

... Ավելին.



Translate »