Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Խորանաշատ վանական համալիր

Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր): Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ.:

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ սահմանապահ գյուղերում. Ներքին Կարմիր աղբյուր

Տավուշի թեմում հոգևոր ուրախության ու զարթոնքի օրեր են: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Պատարագ է մատուցվում Տավուշի սահմանագոտու բոլոր գյուղերում: Հոգևոր ավետիսի մեկնարկը տրվել էր դեռևս անցած շաբաթ Մովսես գյուղում, խորհուրդը համակեց հերոսական Չինարին, իսկ ահա այսօր հոգևոր ցնծության օր էր Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ մշակույթի տանը: Սահմանապահ գյուղի հավատավոր ժողովուրդը

... Ավելին.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին

– Շնորհավոր Սուրբ Ծնունդ, ՀԱՅՐԻ՛Կ Ահա այսպիսի խոսքերով Ամենայն Հայոց Հայրապետին անակնկալ մատուցեց փոքրիկ Ալվինան, Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը: Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված: Կյանքի և մահվան խաչմերուկում ապրող մանուկների համար երկօրյա տոն էր: Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ

... Ավելին.



Translate »