Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարզի Ոսկևան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցում թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության տոնը: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տավուշում Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Ոսկևան համայնքում որտեղ և թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օրԴիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը:

... Ավելին.

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու տոների դասակարգումը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ամեն օր նշում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հարության մեծապայծառ տոները, քանի որ յուրաքանչյուր օրվա ժամերգություններում կան ծննդյան և հարության խորհուրդները: Նաև ամեն կիրակի՝ հայտնապես տոնում ենք մեր Փրկիչի արիությամբ՝ մահվան լուծարման և մարդկային բնության փրկության տոնը: Այս ամենից զատ՝ տարին մեկական անգամ, մեծ հանդիսավորությամբ ու վայելուչ ճոխությամբ, տոնում

... Ավելին.

Եկեղեցական տոների նշանակությունը

Եկեղեցին ամրակառույց և անբեկանելի նավ է մեր ալեկոծ կյանքում, որին հավատով ապավինելով՝ անվնաս հասնում ենք հավիտենականության խաղաղ նավահանգիստը: Եկեղեցին իմանալի Դրախտն է, որը եղավ Ադամի Դրախտի փոխարեն, ինչպես նաև՝ Աստծու անսպառ բարիքների շտեմարանն ու գանձարանը, որը հավատացյալները վայելում են այս կյանքում. մարմնով՝ երևացողը, իսկ հոգով՝ աներևույթը: Իսկ հանդերձյալում երկուսն էլ լիապես պիտի վայելենք, ինչպես ասում

... Ավելին.

Նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջը: Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի նախօրեին կատարվում է Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Տոնի օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր: Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում այսօր՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի,

... Ավելին.



Translate »