Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի նախատոնակը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տեառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը նշանավորում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետև եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված

... Ավելին.

Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում

44-օրյա պատերազմը սկսվեց ուղիղ երեք ամիս առաջ։ Այդ օրը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր․․․ Դեկտեմբերի 27-ին Նոր Վարագավանքը կրկին աղոթքով էր լցված։ Անմահ հերոսների հիշատակի արարողություն էր, որը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության կողմից։ Երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Ծառերի նոր տնկիներ տնկվեցին, որոնք հետագայում կվերատնկենք մեր զինվորների հիշատակի վայրերում։ Վերջում ուխտավորները լուսային օդապարուկների

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հասավ իր տուն՝ Նոր Վարագավանք

Այսօր Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի իր տուն՝ Նոր Վարագավանք։ Երեկոյան մասունքը հասավ Բերդ քաղաք, որտեղ անդաստան կատարվեց՝ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը։ Այնուհետև հանդիսավոր թափորը մասունքն ուղեկցեվ Նոր Վարագավանք, որտեղ Հանգստյան ժամերգություն կատարվեց։27.09.2020թ-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Առավոտյան ժամը 10:00-ին Պատարագ կմատուցվի Նոր Վարագավանքում։ ․․․2004 թվականից Վարագա

... Ավելին.

Դիլիջանում տոն է․ այսօր օրհնվեց նոր կառուցվող եկեղեցու առաջին քարը։

Շուրջ 90 տարի առաջ Դիլիջանում քանդվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը, և այն վերածվեց կինոթատրոնի։ Հետագայում եկեղեցին ամբողջությամբ քանդվեց և դրա տեղում կառուցվեց կինոթատրոնի նոր շենքը։ Հայաստանի վերանկախացումից ի վեր Դիլիջանում եկեղեցի կառուցելու մի քանի փորձեր են արել, սակայն նախաձեռնությունները չեն հաջողել․ հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել։ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի՝ Դիլիջանում ծառայության անցնելուց

... Ավելին.

Թարգմանչաց տոնն Իջևանում

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 8-ին: «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո հիշատակում են վեց սուրբ թարգմանիչները՝ Մեսրոպ Մաշտոցը, նրա ավագ ու կրտսեր աշակերտները՝ Եղիշեն, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, ինչպես նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Թարգմանչաց տոնի առթիվ Սուրբ Թարգմանիչներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող Իջևանի եկեղեցում առավոտյան

... Ավելին.

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա հանդիսավոր բացումը

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վանական համալիրում համահայկական տոն է՝ հոգևոր- մշակութային յոթօրյա դաս բաց երկնքի տակ: Իր տեսակով և բովանդակությամբ բացառիկ այս միջոցառումը ցույց կտա Տավուշի հարուստ հոգևոր-մշակությաին ժառանգությունը, Հաղարծին վանական համալիրի եզակի դերն այդ ժառանգության պահպանման ու փոխանցման գործում: Այս շաբաթվա ընթացքում մենք համակողմանի կներկայացնենք Հաղարծնի պատմությունն ու մշակույթը, կլինեն ժամերգություններ, հոգևոր երաժշտության

... Ավելին.

Շնորհակալություն Վիրահայոց թեմին

Ինչպես արդեն նշել էինք, Տավուշի մարզի 17 երեխաներ և պատանիներ 8-օրյա այցով գտնվում էին Վրաստանում: Երեխաները ակտիվ հանգստի հետ միասին մասնակցում էին նաև համայնքի հոգևոր կյանքին, ամեն օր տեղի էր ունենում ժամերգություն, հոգևոր երգերի սերտողություն: Ամեն օր Մանթաշովի անվան երիտասարդական և կրթամշակութային կենտրոնում տեղի երիտասարդների հետ կազմակերպվում էին հանդիպումներ, քննարկումներ, խաղեր: Այս ամենի հետ նաև

... Ավելին.

Տավուշի թեմի երեխաները 8-օրյա այցով Վրաստանում են:

Վիրահայոց և Տավուշ թեմերի առաջնորդներ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, ինչպես նաև Աջարիայի հայության և Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գամբալյանի հրավերով Բաթումի այցելեցին Տավուշի մարզի տարբեր համայնքներից թվով 17 երեխաներ և երիտասարդներ: Երեխաները ակտիվ հանգստի հետ միասին մասնակցում են նաև համայնքի հոգևոր կյանքին, ամեն օր

... Ավելին.

«Լույս Մանկանց» ծրագրի մանուկները դարձել են համայնքի հոգևոր կյանքի անքակտելի մաս:

Շաբաթ օրը նշանակալից հոգևոր արթնություն էր Տավուշի Բերքաբեր համայնքի համար, քանզի ևս մեկ անգամ տեղի Սբ․ Գևորգ եկեղեցում ականատեսը եղավ Ճաշու երրորդ և վեցերորդ ժամերգություններին, որը կատարվեց Արժանապատիվ Տ․ Արշավիր քահանայի կողմից՝ ի նշան համայքնի բարօրության և պահպանման։ Աղոթքը զորավոր էր նաև նրանով, որ ներկա էին նաև համայնքի դպրոցի երեխանները, ովքեր քիչ առաջ էին վերջացրել

... Ավելին.



Translate »