Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա հանդիսավոր բացումը

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վանական համալիրում համահայկական տոն է՝ հոգևոր- մշակութային յոթօրյա դաս բաց երկնքի տակ: Իր տեսակով և բովանդակությամբ բացառիկ այս միջոցառումը ցույց կտա Տավուշի հարուստ հոգևոր-մշակությաին ժառանգությունը, Հաղարծին վանական համալիրի եզակի դերն այդ ժառանգության պահպանման ու փոխանցման գործում: Այս շաբաթվա ընթացքում մենք համակողմանի կներկայացնենք Հաղարծնի պատմությունն ու մշակույթը, կլինեն ժամերգություններ, հոգևոր երաժշտության

... Ավելին.

Մեկ շաբաթով Հաղարծնի խորհրդանիշ Աստվածամոր բարձրաքանդակը վերադարձվեց վանք:

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա հանդիսավոր բացումը խորհրդանշական էր: Մեկ շաբաթով Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանին իր պատմական տեղը կվերագտնի Հաղարծնի խպորհրդանիշ հանդիսացող Աստվածամոր բարձրաքանդակը: Քանդակը պահվում է Հայաստանի Հանրապետության պատմության թանգարանում: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի պատմության թանգարանին քանդակը մեկ շաբաթով վանքին տրամադրելու համար:

... Ավելին.

ՀաղարծնիՇաբաթ. «Հաղարծինը մշակութային կյանքի մեջ հստակորեն դառնում է հայկական արվեստի, հայ մշակույթի կենտրոն». «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյան

«Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյան Ձևավորման սկզբից մասնակից ենք այս ձեռնարկին: Հաղարծնի վանքը որոշակիորեն վերադարձնում է իրեն պատկանող իրավունքները, միջնադարյան հոգևոր-մշակութային լուրջ ծանրաբեռնվածություն կրելու այն իրավունքները, որ ուներ: Մշակութային կյանքի մեջ հստակորեն դառնում է հայկական արվեստի, հայ մշակույթի կենտրոն: Ինչպես տեսնում եք այստեղ ոչ միայն երգչախմբեր են գալիս, այլ նաև հընթացս ներկայացվում է

... Ավելին.

Հոգևոր և ժողովրդական երաժշտության խաղաղարար գեղեցկությունը Հաղարծնի կամարների տակ. ելույթ ունեցավ «Լույս» հնգյակը

Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա երկրորդ օրը՝ օգոստոսի 16-ի երեկոյան, «Լույս» երգեցիկ հնգյակի համերգն էր: Հաղարծին վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական երգերի հնչյունները: Համերգի վերջում երգչախումբն առաջարկեց միանալ իրենց, և ներկաների հետ միասին երգեցին ժողովրդական «Նուբար» երգը: Հատկանշական է, որ այս օրերին ամեն օր հայկական երաժշտություն է հնչում մեր

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկ տարեկան է

Հոկտեմբերի 29-ին Տավուշի թեմի մանկապատանեան երգչախումբը հավաքվել էր տոնելու իր ստեղծման տարեդարձը:  Արդեն մեկ տարի է, ինչ երգչախումբը Քրիստինե Շերոյանի ղեկավարությամբ ամենշաբաթյա փորձեր է անում՝ յուրաքանչյուր անգամ ավելի կատարելագործվելով և ընդլայնելով երգացանկը: Երգչախմբի կազմում ընդգրկված են երեխաներ ինչպես Իջևան քաղաքից, այնպես էլ մոտակա գյուղերից՝ Ակնաղբյուրից, Խաշթառակից, Լուսաձորից: Տավուշցի մանուկներն ու պատանիներն արդեն մի շարք ելույթներ

... Ավելին.

«Խորհուրդ խորինն» ու այլ հոգևոր մեղեդիներ Խաչատուր Տարոնացու գերեզմանի մոտ. Հաղարծնում էր «Սաղմոսերգու» երգչախումբը

Հաղարծնի շաբաթ հոգևոր – մշակութային շաբաթ միջոցառման շրջանակներում օգոստոսի 15-ին Հաղարծնում ելույթ ունեցավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը: Խաչատուր Տանոնացու գերեզմանի մոտ հնչեց հենց Հաղարծնում նրա կողմից գրված «Խորհուրդ խորին» շարականը, որն առա այսօր երգվում է Սուրբ Պատարագի սկզբում: Սա միտված է ցույց տալու, որ այն հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, որի մասին խոսվում է,

... Ավելին.



Translate »