Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշում շարունակվում է հոգևոր վերածնունդը

Տավուշի թեմում այսօր կրկին հոգևոր սիրո զարթոնք էր, Իջևանի տարածաշրջանի Ծաղկավան գյուղում բացվեց հերթական Կիրակնօրյա դպրոցը: Դպրոցական առօրյայով պարփակված այս գյուղի դպրոցականները հնարավորություն կունենան ստանալ նաև հոգևոր-քրիստոնեական դաստիարակություն և կրթություն: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Տավուշում՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ համայնքում, կգործի կիրակնօրյա դպրոց:  Տավուշի թեմի «մեկ համայնք, մեկ դպրոց» Ծրագիրը յուրահատուկ մի նախաձառնություն է իրենից ներկայացնում, որը հաջող մեկնարկեց

... Ավելին.

Ուսուցիչներին ուսումնական գրքեր հանձնվեցին Գոշավանքի գրադարանում:

Ավանդույթին համաձայն կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին ուսուցչության վկայականներ հանձնվեցին Գոշավանքում: Գոշավանքի գրադարանում ուսուցիչներին ուսումնական ձեռնարկներ հանձնեց «Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի» տնօրեն Վարազդատ Կարապետյանը:  

... Ավելին.

Ով Տավուշը չի տեսել,Հայաստանը չի տեսել:

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր էին կանադահայ բարերարներ Սոսի Մանուկյանը, Տեր և Տիկին Հայկ և Շաքե Մաջարյանները: Հայրենիքից հեռու ծնվելը հային ավելի ուժեղ է դարձնում՝ օժտելով հայ ինքնության բոլոր առանձնահատկություններով: Հայ բարերաները ծնված լինելով հայրենիքից հեռու ամուր են պահել իրենց հայեցի դիմագիծն ու կեցվածքը: Պարոն Հայկի խոսքերով ինքն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում, բայց Տավուշ

... Ավելին.

Տավուշի թեմում քննություններ են:

Այսօր, ժամը 10:00-ի դրությամբ, Տավուշի թեմում մեկնարկեցին Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ավարտական քննությունները: Ինչպես արդեն բազմիցս նշել ենք Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. Մեկ համայնք, մեկ դպրոց՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում 2016-2019 թվականներին պետք է հիմնվի 70 կիրակնօրյա դպրոց:  Արդեն ավարտին է մոտենում Տավուշի թեմի կրակնօրյա դպրոցների ուսուցիչները վերապատրաստման ծրագիրը, որն ամփոփվում է

... Ավելին.

«Արևիկ» սոցիալական կենտրոնի սաները սովորում են Աստվածաշնչյան սերտողություն:

Տավուշի թեմում բոլոր օղակներով աշխատանք է տարվում մանուկների քրիստոնեական դաստիարակության համար: Կիրակնօրյա դպրոցներից զատ նաև  «Արևիկ» սոցիալական կենտրոնի սաներն իրենց դասերի հետ միասին նաև սովորում են Աստվածաշնչյան սերտողություն:  

... Ավելին.

Վերին Կարմիր Աղբյուր գյուղն այսուհետ ունի իր կիրանօրա դպրոցը:

Հունիսի 14-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղի ունեցավ միանգամից երեք գյուղերի կիրակնօրա դպրոցների բացում՝ Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր և Չորաթան: Թերևս ժամանակին հոգևոր կյանքից կտրված այս տարածաշրջանն իր հոգևոր բեղուն կյանքով շուտով օրինակ կծառայի մնացած տարածաշրջանների և համայնքների համար: Գյուղը տարածաշրջանի մշակութային կյանքով հարուստ գյուղերից մեկն է, այստեղ բարձր մակարդակի վրա է դրված երեխաների ռազմահայրենաիրական դաստիարակությունը որին շուտով

... Ավելին.

Այսօր Տավուշում տեղի ունեցավ «Արևիկ» սոցիալական-ցերեկային կենտրոնի բացումը:

Իջևան քաղաքում՝ Տավուշի թեմի առաջնորդարանում այսուհետ գործելու է «Արևիկ» սոցիալական-ցերեկային կենտրոնը: Տավուշի թեմի «Արևիկ» անունով նոր սոցիալական կենտրոն հնարավորություն կտա Տավուշի թեմի երեխաներին հաճախել ձեռքի աշխատանքի, նկարչության, կարպետագործության խմբակների: Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպաության ոլորտի զարգացումն է, որին հասնելու համար կստեղծվի մարզում սոց.աշխատողներով հոգեցված նմանատիպ կենրտրոնների ցանց:Նորաստեղծ սոցիալական կենտրոնում իրենց

... Ավելին.

«Ուժը միասնականության մեջ է, միասնականությունը հավատքի»

Այսօր գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմում բացվելիք կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն ու թեմի երիտասարդները միասնական ուխտի էին Հաղարծին վանական համալիրում:Ուխտավորները մասնակցեցին հոգեգալստյան սուրբ և անմահ պատարագին:Այնուհետև կազմակերպվեց ոչ ֆորմալ դաս՝թիմային աշխատանքով և խաղերով:Այսօրվա բանախոսները “Հույսի կամուրջ” ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանն էր և հոգեբանական գիտությունների թեկնածու Ինգա Հարությունյանը:Տավուշի թեմի առաջնորդն իր քարոզում ոգևորեց կիրակնօրյա

... Ավելին.

Մեկ համայնք մեկ դպրոց

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԳՈՎ ԱՊՐՈՂ, ԵՌԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն

... Ավելին.



Translate »