Արցախ

ԱՐՑԱԽԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Մեր ազգի արժանապատվության վերականգնման խորհրդանիշն է Արցախյան գոյապայքարը։ Այս տոնական օրը Ստեփանակերտում են և’ արցախցիներ, և’ բազմաթիվ հյուրեր։ Տավուշ֊Տահույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` հոգևորականների ուղեկցությամբ նույնպես Արցախում է։ Այսօր առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվեցին, կատարվեց հոգեհանգստյան աղոթք Արցախի անկախության համար ընկած մեր բոլոր նահատակների համար։ Իսկ երեկոյան Ստեփանակերտում մեծ քայլերթ էր։ … Մեր սեր, Արցախ,
... Ավելին.
ԱՐՑԱԽ․ ԳԱՆՁԱՍԱՐ
Մեր վանքերով լեռնապահ, Անհաղթելի մի բուռ աշխարհ: ․․․ Ուխտագնացություն Արցախ․ Բագրատ Սրբազանը և Գանձասարի վանահայր Հայր Սահակը։
... Ավելին.
ՀԱԿՈԲԱՎԱՆՔԸ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՊԱՏԿԵՐԸ
Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։ Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն
... Ավելին.
ԱՄԱՐԱՍ՝ ԱՐՑԱԽԻ ՉՀԱՆՁՆՎՈՂ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Հայաստանում քիչ են պահպանվել Սրբերի գերեզմաններ։ Դրանցից մեկը՝ 338թ-ին նահատակված Սուրբ Գրիգորիսի գերեզմանը գտնվում է Ամարասում։ Սուրբ Գրիգորիսը Հայոց Լուսավորչի՝ Գրիգորի թոռն էր։ Ամարասն այսօր մեր սահմանապահ վանքն է՝ իր ամրաշինություններով, որոնք մինչև օրս
... Ավելին.
Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ
Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ՝ մեր սերը, հավատարմությունը, պատրաստակամությունը, նվիրումը վստահությամբ տանելով մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք միայնակ երբեք չեն եղել ու չեն էլ լինելու, և որ հաղթանակները կգա՛ն մեր տուն այցելության։
... Ավելին.
Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության
Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության
... Ավելին.