Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Արցախ

Հայրենիք ենք կորցրել։ Հայրենիքի վերականգնումը կլինի այն հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում

Մենք իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության: Մենք միայն մեր տղաներին չենք ճանապարհել արքայություն, մեր տղաներն անմահ են, մենք Հայրենիք ենք կորցրել։ Հայրենիքի վերականգնումը կլինի այն մեծ հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում, և կլինի այն մեծ նվերը մեր անմահներին, ովքեր գնացել են հաղթանակի տեսիլքով, ովքեր մեզ նման պարտություն չեն տեսել, դառնությունը

... Ավելին.

«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին

Սիրելիներ, «Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով: Այս Հուշամատյանի էջերից՝ ինչպես երկնքից, իրենց լուսավոր և պարտադրող հայացքներով նրանք նայում են մեզ՝ աչք առ

... Ավելին.

«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը․ Բագրատ Սրբազանի խոսքը «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսին

Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում անմահացած 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի և Արցախյան առաջին ազատամարտում նահատակված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: Տղաներից երկուսը՝ Շիրակ Գասպարյանը և Սուրեն Մելիքբեկյանը Տավուշի զավակներ են։ Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական և

... Ավելին.

Վանական վարդապետի հետքերով. Արցախ այցելեցին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները

Հուլիսի 24-25-ին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Արցախում էին: Տավուշի բոլոր շրջաններից շուրջ 50 ուսուցիչներ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և իրենց տարածաշրջանների հոգևոր հովիվների առաջնորդությամբ ուխտավորաբար այցելեցին Գանձասար, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի և Դադիվանք: Ստեփանակերտում ուսուցիչները հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում` ստանալով թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Բագրատ Սրբազանի խոսքերով՝

... Ավելին.



Translate »